Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է. զինվորների առօրյան կտարբերվի սովորական օրերից
Հասարակություն
Հայոց բանակի օրը' հունվարի 28-ը, տոնական է լինելու հայրենիքի պաշտպանության դժվար, բայց և պատվաբեր գործը կատարող զինվորների համար: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զինվորների օրակարգը փոխվում է, զորամասերում սպասվում են տոնական միջոցառումներ: «Այս օրը սովորաբար մեկ ժամ ուշ են արթնանում զինվորները, ֆիզիկական պատրաստության վարժություններ չեն կատարում:
Փոփոխություններ են լինում նաև ճաշացանկում: Ֆիզիկական պատրաստության փոխարեն մշակութային, լուսավորչական միջոցառումներ են տեղի ունենում բոլոր զորամասերում: Զորամասեր կան, որ հյուրեր կունենան տարբեր ոլորտներից' մշակույթային, քաղաքական գործիչներ, պարի խմբեր, մտավորականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, վերադաս հրամանատարությունից ներկայացուցիչներ: Այսպես կոչված՝ տոնական սեղան գցված կլինի: Նախատեսված են մշակութային միջոցառումներ, պատմական ֆիլմերի դիտում և այլն»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ շատ զորամասերից զինվորներին կտանեն տարբեր միջոցառումների, սկսած պատարագներից, մինչև համերգներ: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրված են ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինծառայողները և նրանց ծնողները:
Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման օրն է, այն 25 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում' դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունըսկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում' հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ