Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը, Կաթողիկոսը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու զինվորականներ այցելեցին Եռաբլուր
Հասարակություն
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Հայաստանի և Արցախի բարձրաստիճան այրերը այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսների հիշատակին։ Եռաբլուր են այցելել ՍԵրժ Սարգսյանը, Կաթողիկոսը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, զինվորականներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման օրն է, այն 25 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում' դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունըսկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ