Արման Սահակյանն արձակուրդ է վերցրել, որպեսզի մասնակցի ընտրություններին
Քաղաքական
ՀՀ վարչապետը հրամանագիր է ստորագրել պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին արձակուրդ տրամադրելու մասին.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն եւ լրացուցիչ արձակուրդները՝ 2017 թվականի փետրվարի 1-ից մինչեւ մարտի 6-ը ներառյալ եւ չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 7-ից մինչեւ ապրիլի 3-ը ներառյալ:
2. Արման Սահակյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վրա»:
Հավելենք, որ ԼՈւՐԵՐ.com-ն արդեն գրել էր, որ Արման Սահակյանը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ