Խորհուրդ կտայի չլսել, չկարդալ նմանատիպ քաղաքական գործիչների հայտարարությունները. Վիտալի Բալասանյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
Քաղաքական
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի՝ խաղաղության դիմաց տարածքներ հանձնելու մասին հայտարարություններին, ասաց, որ չի ցանկանում լսել այն մարդկանց, ովքեր քաղաքական դիվիդենտներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: «Դա շատ սարսափելի է, վտանգավոր: Խորհուրդ կտայի՝ ընդհանրապես չլսել, չկարդալ նմանատիպ քաղաքական գործիչների հայտարարությունները: Խոսում ենք մի բանի մասին, որն իրականությանը չի համապատասխանում, աշխարհաքաղաքական իրավիճակն ընթանում է անկանխատեսելի զարգացումներով: Այսօր խոսել Մադրիդյան կամ այլ սկզբունքների մասին, երբ Ադրբեջանը չի ընդունում դրանք, սխա՛լ է: Ադրբեջանն ունի հեռահար ծրագրեր, մենք դրանց հետ գործ չունենք, այսօր կարևոր է, որ երկու հայկական հանրապետությունները կայացած են»,- ասաց Բալասանյանը՝ ավելացնելով, որ նրանք, ովքեր կարող են պաշտպանել իրենց հողը՝ հայրենիք չեն տա, ովքեր չեն կարող պաշտպանել, ապա նրանցից այդ հողերը կխլեն:
«Համոզված եմ, որ մեզնից որևէ մեկը չի կարող հող խլել: Ապրիլյան օրերը բոլորիս համար դաս էին, մեր բացթողումների մասին արդեն գիտենք, դրանք վերացրել ենք: Վստահ եմ, որ պատրաստ ենք ցանկացած ոտնձգության դեմն առնել»,- ընդգծեց ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ