Արթուր Ջավադյանը փորձում է բողոքող քաղաքացուն թույլ չտալ շփվել ԶԼՄ-ների հետ (լուսանկար)
Հասարակություն
Սամվել Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի ընկերներ և համախոհներ, ՀՀ Կենտրոնական Բանկը, ի դեմս Արթուր Ջավադյանի ամեն գնով և բոլոր եղանակներով փորձում է լռեցնել ինձ։ Իմ դեմ հայցադիմում ներկայացնելով՝ ԿԲ միջնորդել է դատարանին ինձ ԱՐԳԵԼԵԼ ԶԼՄ-ներով և նույնիսկ սոցիալական ցանցերով, կամ ցանկացած այլ եղանակով հրապարակել ՀՀ Կենտրոնական Բանկին առնչվող տեղեկություններ։ Սա քաղաքացուն լռեցնելու անօրինական փորձ է։
Հրավիրում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, իրավապաշտպանների, քաղաքական ուժերի, մտահոգ քաղաքացիների ուշադրությունը։ Հիշեցնեմ, որ խնդրի հրապարակայնացումով ես փորձում եմ ապահովել իմ և իմ ընտանիքի անվտանգությունը։ Այս հարցով պատրաստվում եմ դիմել ԱԱԾ, ներկայացնելով մինչ այժմ չհրապարակած ապացույցներ այս պատմության մեջ ԿԲ շահագրգռվածության մասով։
Ինձ լռեցնելը անհնար է»։



















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը