Վարչապետը մայիսի 8-ից կգտնվի արձակուրդում Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել Ողբերգական դեպք Երևանում. Հայտնաբերվել է ազգությամբ հնդիկ տղայի կիսամոխրացած մարմինը Սիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում (լուսանկարներ) Ո՞վ է ԲՀԿ վարչապետի թեկնածուն.Սուրենյանցի բացահայտումը (տեսանյութ) Փարիզը ռազմական ուժ է տեղափոխում Մերձավոր Արևելք (տեսանյութ) ԱՄՆ-ը Ուկրաինան հանել է զենքի ներմուծման սահմանափակումներ ունեցող երկրների ցանկից ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երեք թեկնածուի գրանցումը Արտակարգ դեպք՝ Երևանում․ 7-ամյա երեխան պատշգամբի ճաղավանդակի արանքից անզգուշաբար վայր է ընկել Անդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի Ի՞նչ է հայտնի One Direction խմբի նախկին անդամի մահվան դեպքի մասին Վեդիի դեպքով ոստիկանության մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել. ՆԳՆ 

Կարեն Կարապետյան. «Օրներս պետք է չհերիքի բարեփոխումների համար»

Քաղաքական

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ աշխատանքները պետք է կառուցվեն ընթացակարգերի, յուրաքանչյուր գերատեսչության մասով ակնկալվող ներդրումների, կատարողականների կարգապահության, ժամկետների, ինչպես նաև պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի ու հանրության հետ հետադարձ կապի ապահովման հարցերի շուրջ:
Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և կատարված աշխատանքների մասին: Վարչապետը խոսել է նաև տրված հանձնարարականների կատարողականների մասին՝ հատկանշելով մի շարք խնդիրներ: «Մենք մեր գործընկերների հետ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի պրոբլեմներ ունենք: Դա անընդունելի է: Ես շատ կոշտ հետևելու եմ կատարողականներին: Ժամկետանց կատարողականները գործընկերային էթիկայի խախտում են: Ռեֆորմը հանգիստ ռեժիմում, առանց շունչը կտրվելու չի կատարվում: Օրներս պետք է չհերիքի բարեփոխումների համար», - ասել է կառավարության ղեկավարը:

Պետական գերատեսչությունները ներկայացնում են ներդրումային ծրագրեր

Պետական բոլոր գերատեսչությունների ղեկավարներին վարչապետի կողմից հանձնարարվել էր՝ գույքագրել իրենց ոլորտների ներդրումային ծրագրերը և ներկայացնել 2017 թ. ընթացքում կանխատեսվող ներդրումների փաթեթները: Այդ կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա արդեն պետական գերատեսչություններից ստացվել է 249 ներդրումային ծրագիր, որոնց հիմքում ընկած են հետևյալ չափանիշները՝ ֆինանսավորման աղբյուր, ծրագրի սկիզբ, 2017 թ. կատարողականի կանխատեսում և նոր աշխատատեղերի ստեղծում:
Վարչապետը, դիմելով գերատեսչությունների ղեկավարներին, հորդորել է սահմանված վերջնաժամկետում ներկայացնել ներդրումային նախագծերի առաջարկությունները: Ի պատասխան մարզերից ստացված ծրագրերը ևս այդ փաթեթում ներառելու հարցին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ըստ բիզնես տրամաբանության գնահատել ծրագրերը և համապատասխանության դեպքում ներառել այդ ցանկում: «Մենք ախտորոշել ենք յուրաքանչյուր գերատեսչության պրոբլեմ, որոշել ենք տեսլականը՝ ինչ պետք է անենք և այդ տեսլականի մեջ քայլեր ենք արել: Ըստ այս տեղեկանքի՝ 249 նախաձեռնություն կա, որոնց ֆինանսական աղբյուրները պարզ են, որոնց մոտավոր վերլուծությունը ցույց է տալիս, որ կիրագործվեն 2017 թվականին և շարունակական կլինեն 2018-ին», - նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարել է ավարտել պետգույքի կառավարման և օտարման ծրագրի մշակման աշխատանքները

Պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն և վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով: Կարեն Կարապետյանը հանձնարարել է Պետգույքի վարչության պետին՝ արագ ավարտին հասցնել աշխատանքները և պատրաստել ամբողջ փաթեթը՝ ընդգծելով. «Պետք է հստակ ձևակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական: Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ո´չ տնօրեն ենք հանում, ո´չ էլ որոշակի քայլեր կատարում», - ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև պետական գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներին: Կարեն Կարապետյանը կարևորել է հետադարձ կապի շարունակական ապահովումը և հանձնարարել է պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր ոլորտում մշակել հանրային իրազեկման ռազմավարություն և դրա իրագործման կոնկրետ քայլեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Երևանում Զելենսկու արած սպառնալից հայտարարությունների պատճառով Վարչապետը մայիսի 8-ից կգտնվի արձակուրդում Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ու 164 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր․ ՀԾՖ Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել Մասնագետը նշել է՝ որ ֆիզիկական վարժություններն են լավագույնը հեռավար աշխատողների համարBloomberg․ Չինաստանը սպառնում է խլել Եվրոպայի վերջին տեխնոլոգիական առավելություններըNASA-ն մայիսի 12-ին դեպի ՄՏԿ կուղարկի հերթական Dragon տիեզերանավըԱրևմուտքում գնահատել են Մեդվեդևի՝ Եվրոպայի «կենդանական վախի» մասին խոսքերը Ռումինիայի հրեական գերեզմանատանը հայտնաբերվել է Ադոլֆ Հիտլերի գերեզմանըՕպերային երգիչը դատի է տվել Առաջին ալիքին՝ КВН-ի կատակի պատճառովԱղջիկը 24 ժամում քրոջ համար ավարտական զգեստ է կարել ու պայթեցրել TikTok-ըՔաղաքագետը բացատրել է՝ ինչու է Թրամփի հռետորաբանությունը անհանգստացնում ԱՄՆ դաշնակիցներինՀակոբ Արշակյանը մասնակցել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի անդամ և գործընկեր երկրների խորհրդարանների նախագահների առաջին գագաթնաժողովին Ողբերգական դեպք Երևանում. Հայտնաբերվել է ազգությամբ հնդիկ տղայի կիսամոխրացած մարմինըՄոլդովայի խորհրդարանը հրաժարվել է աշխատել ռուսերենով«Սա ֆիասկո է, Նիկո՛լ». Արմեն Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի դետալիզացված տարբերակն է հրապարակել ԱՄՆ-ը մտադիր է ավելացնել մարդասիրական օգնության մատակարարումները Արևմտյան կիսագնդի երկրներինՍիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում (լուսանկարներ) Գերմանիայի ԱԳ նախարարը ցանկանում է վերացնել ԵՄ-ի ներսում միաձայնության սկզբունքըՈ՞վ է ԲՀԿ վարչապետի թեկնածուն.Սուրենյանցի բացահայտումը (տեսանյութ) Լատվիայում նավթամբարի վրա ԱԹՍ է ընկելՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի բանակը մեկ ամսում ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի 200 զինված արմատականներիՓարիզը ռազմական ուժ է տեղափոխում Մերձավոր Արևելք (տեսանյութ) ԱՄՆ-ը Ուկրաինան հանել է զենքի ներմուծման սահմանափակումներ ունեցող երկրների ցանկից Զելենսկին վախենում է ռուսական բանակի կողմից ամառային հարձակման հնարավորությունիցՌուսաստանը մսամթերքի արտահանումից վաստակել է 42 միլիոն դոլարԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երեք թեկնածուի գրանցումը Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ-ի առաջարկինԵրեք ինքնաբացարկ, երկուսը՝ ՔՊ-ից, մեկը՝ «Բոլորին դեմ եմ»-ից Արտակարգ դեպք՝ Երևանում․ 7-ամյա երեխան պատշգամբի ճաղավանդակի արանքից անզգուշաբար վայր է ընկել Լատվիայում ընկած դրոնի պատճառը կարող էր լինել վատ եղանակըԱՄՆ նախկին պետքարտուղարը աջակցություն է հայտնել ՈւկրաինայինԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի Ի՞նչ է հայտնի One Direction խմբի նախկին անդամի մահվան դեպքի մասին Ռեփեր Բաստան համերգի ժամանակ կորցրել է ատամը, բայց շարունակել ելույթըԱտամները լվանալու տարածված սխալը, որը կարող է վնասել ատամների առողջությանըԹրամփը դեմոկրատների առաջնորդին մեղադրել է իր դեմ բռնություն հրահրելու մեջՎեդիի դեպքով ոստիկանության մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել. ՆԳՆ Էմմա Պողոսյանը՝ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Սուրեն Սուրենյանցի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Իրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները ԱՄՆ-ն Եվրոպային «ահաբեկչության ինկուբատոր» է անվանելԼիբանանում իսրայելցի զինվորը պղծել է Կույս Մարիամի արձանըԱրարատի մարզի դատախազը հրաժարական տվեց Կիևի վրա հարձակվելու՝ Մոսկվայի սպառնալիքները անխոհեմ էսկալացիոն մարտավարության մաս են. Եվրահանձնաժողով Երևանում այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա Rivian-ը պատրաստում է նոր, ավելի մատչելի էլեկտրամեքենաների տարբերակներԹրամփը մեկնաբանել է Սպիտակ տան նոր դահլիճի շինարարության աճած ծախսերըՔրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետն ազատվեցին պաշտոններից Մինչ այժմ մենք պարզապես բախտներս է բերել. Մերցը հայտնել է, որ Գերմանիան «դարաշրջանային շրջադարձային պահ» է ապրում
Ամենադիտված