Մխիթարյանի գոլն օգնեց «Յունայթեդին» դուրս գալ հաջորդ փուլ (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում 4:0 հաշվով հաղթեց «Ուիգանին» և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Հանդիպման 44-րդ րոպեին Ֆելաինին բացեց հաշիվը, 57-րդ րոպեին Սմոլինգը կրկնապատկեց դաշտի տերերի գոլային առավելությունը, 74-րդ րոպեին իր թիմի երրորդ գոլը խփեց կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Իսկ Շվայնշտայգերը 81-րդ րոպեին վերջակետ դրեց հանդիպմանը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագը մասնակցեց ողջ խաղին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում