Ուրախ ենք, որ Մխիթարյանը մեզ հետ է. Մոուրինյու
Սպորտ
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տնային խաղում 4:0 հաշվով հաղթել է «Ուիգան»-ին և դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է խաղի և գոլի հեղինակ դարձած Մխիթարյանի մասին.
«Արժանի էինք հաղթանակի: Առաջին խաղակեսն այնքան էլ լավ չանցկացրինք: Բայց կարողացանք բացել հաշիվը: Երկրորդ խաղակեսում ավելի լավ խաղացինք: Դուրս եկանք հաջորդ փուլ: Աշխատանքը կատարված է, ինչի համար շատ ուրախ եմ»:
Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանին, մարզիչը նշել է.
«Տոտենհեմ»-ի դեմ խաղում ստացած վնասվածքից հետո նա վերադարձավ և սկսեց լավ խաղալ:Ուրախ ենք, որ Մխիթարյանը մեզ հետ է»,- մարզչի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու