Կհետաձգվի՞ ընտրությունների օրը, թե՞ ոչ. ԿԸՀ-ն կսպասի նոր հրամանագրի
Քաղաքական
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների անցկացման համապատասխան գործառույթներն իրականացնում է ապրիլի 2-ի համար: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
«Այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չենք տալիս, քանի որ արդեն նախագահի հրամանագրում նշված օր կա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս պահի դրությամբ ԿԸՀ-ն, սահմանված ժամանակացույցի համաձայն՝ իրականացնում է իր բոլոր գործառույթները՝ հիմք ընդունելով ՀՀ նախագահի հրամանագիրը, ըստ որի՝ ընտրությունները նշանակված են ապրիլի 2-ին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքական դաշտի ներկայացուցիչները նշել էին, որ դեմ չեն ընտրությունների օրը փոխելուն, առաջարկելով քննարկել և համաձայնության գալ:
Նշենք՝ քանի որ խորհրդարանական ընտրությունները նշանակված են ապրիլի 2-ին, օրվա ընտրությունը դժգոհություն է առաջացրել հասարակության տարբեր ներկայացուցիչների, որոշ քաղաքական ուժերի մոտ: Նրանք պահանջում են հարգել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակն ու փոխել ընտրությունների օրը:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն էլ նշել էր, որ Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը 3-4 օրով հետաձգելու հարցում և պատրաստ է բոլոր ուժերի հետ քննարկել այս հարցը:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ