Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ) Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլել Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Մերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համար Հորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Միսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխա Ինդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է 11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն ՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավոր Թուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անունները 

Պատերազմ` Հանրապետականի ներսում

Վերլուծական

Դատելով հայկական ԶԼՄ-ների վերջին հրապարակումներից, մամուլում տեղ գտած տեղեկություններից, Հայաստանի դոմինանտ կուսակցությունում ընթացող պրոցեսները բավական հետաքրքրական երանգներ են սկսել ձեռք բերել հատկապես վերջին շրջանում: Ու ընտրությունների մոտեցմանը զուգահեռ՝ է՛լ ավելի է հաստատվում նախկինում հնչած այն տեսակետը, որ այս ընտրություններն էապես տարբերվելու են բոլոր նախորդներից:

Տարբերությունը, սակայն, կայանալու է ոչ թե որակական կամ բովանդակային հարթությունում, այլ' մեթոդաբանական, քանի որ այն համակարգը, որ փորձարկվելու է առաջիկայում, բավական «խուճուճ» ու ոչ միանշանակ արձագանքների է արժանացել ոչ միայն հասարակության, այլև նույնիսկ ամեն ինչից սեփական քաղաքական օգուտը կորզելուն սովոր «Հանրապետական» կուսակցության շրջանում. ռեյտինգային ընտրակարգն իսկական պատուհաս է դարձել այս կուսակցության շատ անդամների, այդ թվում և հասարակությանը հայտնի դեմքերի գլխին, ու սրանք, միաբանվելու ու հարազատ կուսակցության օգտին աշխատելու փոխարեն, սկսել են իրար ուտել:

Այսպես՝ պարզվում է՝ տարաձայնություններ են առաջացել գրեթե բոլոր այն հանրապատականների միջև, ովքեր ստիպված են լինելու առաջիկայում առաջադրվել ոչ թե կուսակցության համամասնական ցուցակով, այլ՝ տեղերում՝ ռեյտինգային ընտրակարգով: Ու հիմա իրար միս են ուտում՝ ով որտեղ ու ինչ կերպ է առաջադրվելու, ում հետ է ոտք մեկնելու, ում դեմ է կենտրոնացնելու ձեռքի տակ եղած ֆինանսական միջոցները և այլն: Այս ամենի հետ կապված՝ անպակաս են դարձել կոնկրետ դժգոհությունները, որոնք արդյունք են առաջիկայում սպասվող անզիջում պայքարի: Այս ամենի վկայությունն են, օրինակ՝ նույն Գեղարքունիքում մարզպետ Ռաֆֆի Գրիգորյանի դեմ հասունացած յուրատեսակ բունտը՝ կապված նրա կողմից բացառապես սեփական մտերիմներին ռեյտինգային ցուցակ մտցնելու հետ:

Խիստ լարվել են հարաբերությունները նաև Շիրակի մարզում սեփական թեկնածությունն առաջադրել ցանկացողների միջև, որոնց թվում են այնպիսի հայտնի հանրապետականներ, ինչպիսիք են, ասենք, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը, իշխանամետ Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Մուշեղ Պետոյանը և այլոք: բավական լարված իրավիճակ է ստեղծվել նաև Տարոն Մարգարյան-Միհրան Պողոսյան հարաբերություններում. չնայած նախօրոք ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Միհրան Պողոսյանն, այնուամենայնիվ, որոշել է Ավանում ձեռնոց նետել Մարգարյանին: Կարճ ասած' թացն ու չորն իրար խառնվել, ու հիմա մարդ եմ ասել, որ այս ամենից գլուխ հանի:

Եթե փորձենք օբյեկտիվորեն մոտենալ ստեղծված իրավիճակին ու հասկանալ նոր Ընտրական օրենսգրքի մատուցած, երևի թե, գլխավոր անակնկալի՝ ռեյտինգային ընտրակարգի բուն էությունն ու նպատակն, ապա ստիպված ենք լինելու ամրագրել այն, որ ջունգլիական օրենքների հաստատման բուն նպատակը մեկն է' անզիջում պայքարի արդյունում պարզել «լավագույնին», իսկ պարտվածներին էլ ցույց տալ իրենց արժանի տեղը. արդյունքում՝ կշահի «Հանրապետական» կուսակցությունը՝ քիչ շանսեր թողնելով մրցակից քաղաքական ուժերին, իսկ բարձրագույն ղեկավարությունն էլ իր ուսերից հեշտորեն կթոթափի պատասխանատվության ծանր լուծը. բոլորի համար, գոնե առերևույթ, ստեղծված են հավասար մեկնարկային պայմաններ, ուստի՝ միակ տարբերակն՝ ապացուցելու ղեկավարությանը սեփական պիտանելությունը, ռեյտինգի ձգտող հանրապետականների համար՝ ժողովրդի «աչքը մտնելն է լինելու»:

Իսկ թե ինչպես, դա արդեն իրենց խնդիրն է. դատելով, սակայն, Հայաստանում անցկացվող ընտրությունների առանձնահատկություններից, հաստատապես արդեն իսկ կարող ենք ասել, որ ինքնահաստատվելու համար գործի է դրվելու բացառապես ընտրակաշառքի տեխնոլոգիան. քիչ հանրապետականներ կարող են պարծենալ իրենց ժողովրդականությամբ: Հետևաբար` այս ընտրություններին, ինչպես երբևէ, կարևոր դեր է խաղալու փողի գործոնը, ու, որ հանրապետականը շատ փող բաժանի, նա էլ կարժանանա գլխավոր պարգևին՝ ղեկավարության գովեստին. ժլատները ՀՀԿ-ում անելիք չունեն…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի
Ամենադիտված