«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31 G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» 

Ծառուկյանը խառնում է իշխանությունների խաղաքարտերը…

Վերլուծական

Ցավոք, ուզենք, թե չուզենք, ստիպված ենք ամրագրել այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանում անխտիր բոլոր ընտրություններում կարևորագույն դերը վերապահվել է նորին մեծություն փողին. հենց դրամն է վճորոշ դերակատարություն ունեցել ընտրությունների վերջնարդյունքի ձևավորման հարցում: Ինչպե՞ս, շատ պարզ՝ «փող՝ ձայնի դիմաց» սկզբունքը երբեք չի կորցրել իր արդիականությունը: Ինչ վերաբերում է գներին, ապա այստեղ, պետք է նկատել, փոփոխական պատկեր է տիրել, ու, որպես կանոն, 5000-20000 դրամի միջակայքում է տատանվել 1 ձայնի արժեքը: Մի խոսքով՝ իսկական խայտառակություն, խայտառակություն, որի հետ, սակայն, հասարակությունը վաղուց էր հաշտվել՝ հասկանալով, որ թեպետ շատ դեպքերում հակառակ է գնում բարոյական նորմերին ու սեփական խղճի ձայնին՝ հարմարվողականություն դրսևորելով, սակայն այլ ելք ուղղակի չունի, ու ընտրությունների հետ կապված անհասկանալի պատմություններում միակ մնացող «քյարը» մի քանի օրվա հացի փող «կպցնելն» է՝ թեկուզ ձայնավաճառության գնով:

Բայց, ինչպես ասում են, ոչինչ այս արևի տակ հավերժական չէ, ու դատելով հասարակության ներսում օրըստօրե թափ հավաքող պրոցեսներից՝ արդեն իսկ հաստատապես կարելի է պնդել, որ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կոնկրետ իրավիճակ է փոխվել երկրում. փողի զոռով տոկոս խփելու պրակտիկան լրջագույն փորձության առջև է կանգնել:

Իշխանությունների համար անսպասելի այս փաստը, անկասկած, պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝ վերադառնալու ակտիվ քաղաքականություն՝ մի իրողություն, որը, կարելի է ասել, իսկական շոկի մեջ է գցել իշխող Հանրապետականին, ու սրանք, իրար խառնված, է՛լ չգիտեն՝ ինչ կամ ինչպես անել՝ իրավճակից ելք գտնելու համար: ՀՀԿ-ում շատ լավ են հասկանում, որ այս տարիների ընթացքում իրենց գրանցած հաջողությունների հիմքում ընկած է եղել այն պրոպագանդան, որը շարունակաբար իրականացվել է՝ ժողովրդի շրջանում անհուսություն սերմանելու նպատակով. իշխանություններն իրենց առջև մշտապես խնդիր են ունեցել՝ հասարակությանը համոզելու, որ ստեղծված իրավիճակից ելք իրականում չկա, օբյեկտիվորեն գոյություն ունենալ չի կարող, ուստի՝ միակ ձևը՝ կյանքից ինչ-որ կերպ գլուխ հանելու, մնում է միայն այն, ինչն իրենք են առաջարկում:

Իսկ հիմա, փաստորեն, պարզվում է՝ Ծառուկյանի վերադարձը մեծ հույսեր է արթնացրել ժողովրդի շրջանում ու ձևավորել մի մթնոլորտ, ուր ի սկզբանե բացառվելու է ընտրակաշառքի միջոցով ձայներ ստանալու իշխանական պրակտիկան. Գագիկ Ծառուկյանի օրեցօր բարձրացող քաղաքական վարկանիշը կասկածի տեղիք չի թողնում, որ ՀՀԿ վերարտադրության պրոցեսն այս անգամ լրջագույն արգելքի է բախվելու, ու այլևս հնարավոր չի լինլու համոզել, թե երկրում ստեղծված իրավիճակին այլընտրանք չկա, թե գոյատևման միակ բանաձևը սեփական արժեքներն առևտրի առարկա դարձնելն է:

Հանգամանքը, որ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքական ասպարեզ վերադարձը մեծ թվով մարդկանց խաղաքարտեր է իրար խառնել, հուշում է այն մասին, որ իրականում վերադարձն այդ պատասխանն է հասարակական այն սպասումների, որ ի սկզբանե եղել է ժողովրդի շրջանում: Իսկ ժողովրդի հետ, հասկանում եք, ՀՀԿ-ում առերեսվել ոչ բոլորը կարող են, ու դա հրաշալիորեն գիտակցում են նաև իրենք՝ իշխանություններն, ուստի՝ ջանում են անել ամեն ինչ, հորինել նոր գործիքներ՝ խուսափելու համար այն ճակատագրական առերեսումից, որ կարող է վերջինը դառնալ շատերի համար. երբ ժողովուրդը վերագտնում է հավատն առ սեփական ուժերը, նրա դեմ խաղեր տալը խիստ վտանգավոր է դառնում՝ հղի տհաճ հետևանքներով…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար
Ամենադիտված