«Անօրինական ջրօգտագործողներին օրինական դաշտ բերելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք». բնապահպան
Հասարակություն
«Մինչև Սևանա լճից ջրի բացթողումների սկսելը, այդ համակարգից ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, եթե ոչ, ապա փակել ջրառի կետը»,- ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսպես է տեսնում անօրինական ջրօգտագործումների, ջրի կորուստների կանխման մեխանիզմը:
Վերոնշյալ խնդրի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է բնապահպան Կարինե Դանիելյանի հետ:
«Խնդիրը քաղաքական կամքի մեջ է: Ապօրինի ջրօգտագործողները հիմնականում օլիգարխներ են, պատգամավորներ, նախարարություններում աշխատող մարդիկ»:
Կարինե Դանիելյանը բնապահպանական խնդիրների լուծման հետ կապված՝ նոր վարչապետից սպասումներ ունի, և ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք կարդարցվեն դրանք, թե՝ ոչ:
Բնապահպանի հետ զրույցում խոսեցինք նաև ջրային կորուստների արդյունքում ստեղծված կամ ստեղծվելիք վտանգների մասին:
«Հազարամյակներով օգտագործել ենք Արարատյան դաշտը, ամենը նորմալ է եղել, իսկ այս վերջին 10-15 տարվա մեջ Արարատյան արտեզյան ավազանի մակարդակը իջել է մինչև 15 մետր, սա աննախադեպ երևույթ է: Ակնհայտ է, որ այստեղ ոչ միայն ապօրինաբար են օգտագործում, այլ՝ գերծանրաբեռված ռեժիմով»,- նշեց բնապահպանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ինչ-որ քայլեր արվում են, բայց մեծ ժամանակ է պետք, որպեսզի ջրային ռեսուրսները վերականգնվեն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում