«Փաստ». Մհեր Սեդրակյանի՝ Կադաստրի պետի տեղակալ որդին հրաժարականի դիմում է գրել
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
««Փաստին» հասած տեղեկություններով՝ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալ, այդպես էլ ՀՀԿ–ն չլքած պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանը, աշխատանքից ազատման դիմում է գրել:
Այս մասին տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: «2 օր առաջ, կարծեմ, դիմում է ներկայացրել»,– ասաց Սարգսյանը: Ո՞րն է Դավիթ Սեդրակյանի հեռացման պատճառը, հարցին ի պատասխան Կադաստրի պետն ասաց. «Պատճառը չգիտեմ, գրել է՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:
Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը պատրաստվում էր Երևանի Կենտրոն և Էրեբունի ընտրատարածքում պատգամավոր առաջադրվել, սակայն թերևս իշխանության ճնշումների ներքո հետ կանգնեց որոշումից:
Դավիթ Սեդրակյանի դիմումը պետք է ստորագրի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Մարտին Սարգսյանի ներկայացմամբ»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում