«Փաստ». Մուշեղ Պետոյանը լուսանցքո՞ւմ
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
««Փաստը» մի քանի անգամ գրել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու գրանցված Մուշեղ Պետոյանի ընտրվելու հնարավորությունների մասին:
Արթիկում նրա ռեյտինգը բավականին բարձր է: Սակայն նա հզոր հակառակորդներ ունի' հանձինս Մխիթար ու Խաչատուր Վարագյան եղբայրների: Մինչև երեկ Պետոյանի շանսերն ավելի բարձր էին: Բայց երբ Շիրակի փոխմարզպետ նշանակվեց Վարագյաններից Խաչատուրը, ով Դաշնակցության ցուցակով մարտի է նետվելու Պետոյանի դեմ, իրավիճակը տարածաշրջանում ավելի թեժացավ: Մյուս եղբայրն էլ քաղաքապետն է: Հիմա ՀՀԿ քաղաքապետով ու ՀՅԴ փոխմարզպետով կռիվ են մղելու խեղճ Մուշեղ Պետոյանի դեմ:
Երեկվա դրությամբ' ՀՀԿ վերնախավից Պետոյանին հասկացրել են, որ նա ընդամենը ՀՀԿ–ի համար պիտի ձայներ բերի, իսկ պատգամավոր կդառնա ՀՅԴ–ի Խաչատուրը»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում