«Հրապարակ». Նախընտրական վեճեր Մասիսում
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընտրարշավը դեռ չի սկսվել, բայց Մասիսում նախընտրական կրքերն այնքան են թեժացել, որ երեկ բանը հասել է «դեբոշի»: Բախվել են Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, երեկ երեկոյան Մասիսում տեղ ու դադար չկար ոստիկանական մեքենաներից, իսկ թեկնածուների շտաբների դիմաց կիլոմետրանոց ավտոշարասյուներ էին: Մեր տեղեկություններով, վեճը ծագել է այն պատճառով, որ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը, վերջիններս էլ հաշիվ են պահանջել: Ի դեպ, հետաքրքիր է, որ Գրիգորյաններն ու Մուրադյանները ոչ միայն կուսակիցներ են, այլեւ բարեկամական կապ կա նրանց միջեւ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում