Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

«Ծառուկյան» դաշինքը կկանխի համազգային թալանը…

Վերլուծական

Այն օրվանից, երբ «Ծառուկյան» դաշինքը հայտարարեց իր առաջնային 15 քայլերի մասին՝ վերաբերող երկրին հուզող ամենասուր խնդիրներին, չգիտես ինչու, ոմանց «քունը սկսեց խանգարվել». շատերը սկսեցին տվայտվել ու անել ամեն ինչ՝ իբր դաշինքի ծրագրային դրույթները փնովելու, ժողովրդի աչքին դրանք անիրական ներկայացնելու համար: Թե ինչի հետ է կապված այս ամենն, ինչ խոսք, դժվար չէ կռահել. դաշինքի ընդդիմախոսները վախենում են, որ ժողովրդի մեջ հանկարծ հույս կարթնանա ու ընտրությունների վճռական օրն երբ գա, երբ քաղաքացին ինքն իր խղճի ու քվեաթերթիկի հետ միայնակ մնա քվեախցում, կարող է և անկանխատեսելի քայլի գնալ ու ընտրել ոչ նրանց, ում պետք է: Այլ կերպ ասած՝ մարդիկ կարող են դուրս գալ խորը լոթարինգիական քնից:

Ինչպես հայտնի է, «Ծառուկյան» դաշինքի առաջնահերթ ծրագրային կետերից մեկն էլ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չեղարկումն է: Պետք է նկատել, որ այս համակարգը, որ, ըստ էության, դրսից պարտադրվեց Հայաստանին տարիներ առաջ, հենց սկզբից ևեթ մեծ դժգոհությունների առիթ էր տվել. մարդիկ բողոքում էին համակարգի դեմ ու փաստարկված կերպով ապացուցում, որ սա լավ մշակված՝ թաքնված մեքենայություն է՝ ժողովրդի փողերը քամուն տալու համար: Ստացվեց այնպես, սակայն, որ հանրային բուռն դժգոհությունների տեղիք տված օրինագիծն ընդունվեց ու արդեն բավական տևական ժամանակ է, ինչ պրակտիկորեն կիրառվում է. ժողովուրդն, ինչպես ասում են, համակերպվեց այս իրողության հետ ու ստիպված ընդունեց վերևներից իրեն թելադրված խաղի կանոնները:

Այժմ, սակայն, կա, ստեղծվել է հնարավորություն՝ մեկընդմիշտ թոթափելու յուրատեսակ այդ լուծն ու դրան ուղղված պետական բյուջեի 18-20 մլրդ դրամ գումարներով բարձրացնելու թոշակները, իսկ քաղաքացիների ներդրած գումարներն էլ՝ ինդեքսավորված կերպով վերադարձնելու: Այս ամենն անմիջապես կյանքի է կոչվելու, եթե «Ծառուկյան» դաշինքին հաջողվի մեծամասնություն կազմել խորհրդարանում ու կառավարություն ձևավորել. չկա երաշխիք, թե 30-40 տարի հետո փոշիացման որ մակարդակում կգտնվեն այդ գումարները:

Պարզվում է՝ դաշինքի ծրագիրը հատկապես դուր չի եկել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, ով, ի դեպ, կանգնած է եղել այս նախագծի ակունքներում: Ու հիմա սկսել է հանդես գալ անհիմն հայտարարություններով՝ փորձելով մարդկանց համոզել, թե կուտակային կենսաթոշակային համակարգին Հայաստանի ժողովուրդն ընդհանրապես այլընտրանք ունենալ չի կարող, ու եթե մարդիկ ցանկանում են ապագայում բարձր կենսաթոշակներ ստանալ, ապա պետք է ուզած-չուզած՝ ընդունեն իր կողմից առաջ քաշված խաղի կանոնները:

Ի գիտություն Հակոբ Հակոբյանի ու բոլոր նրանց, ովքեր մտածում են ճիշտ նրա պես՝ կուտակային կենսաթոշակային համակարգն անընդունելի է հատկապես հետևյալ պատճառներով. նախ՝ տրիվիալ է այն պնդումը, թե տրիլիոնի հասնող ֆոնդերի կառավարիչները, որոնք միջազգային մեծ հեղինակություն ունեն, մինչև վերջ ազնիվ կգտնվեն ու մի քանի կոպեկների համար, իբր, չեն վտանգի իրենց հեղինակությունը. 30-50 տարով սեփական քրտինքով վաստակած փողերը վստահել մարդկանց, ովքեր նույնիսկ Հայաստանի աշխարհագրական տեղը չգիտեն, ավելի քան սխալ է ու ռիսկային: Երկրորդ՝ կուտակային կենսաթոշակային համակարգի լիարժեք գործունեության համար Հայաստանում գոնե այժմ՝ չկա անհրաժեշտ պայմաններից և ոչ մեկը:

Որպեսզի հնարավոր լիներ գոնե ինչ-որ կերպ հիմնավորել այդ համակարգի գոյությունը մեզանում, հարկավոր էր, որպեսզի, նախ՝ ՀՀ համախառն ներքին արդյունքը արձանագրեր անընդհատ աճ, ընդ որում՝ տարեկան 2%-ից ոչ պակաս, ապա՝ բյուջեի դեֆիցիտը չպետք է լիներ ավելին, քան ՀՆԱ-ի 1%-ն է: Երրորդ՝ երկրում աշխատավարձերի անընդհատ բարձրացում պետք է լիներ, մարդկանց եկամուտները, նվազելու փոխարեն՝ պետք է աճեին: Հարց՝ կուտակայինի ջատագովներին. նեկրայում Հայաստանում այս պահանջներից ո՞ր մեկն է բավարարված: Մեզ ինչ հիշում ենք, միայն «գոտիներս ենք ձգում» ու ընկած՝ դեսից-դենից փող հավաքում, որ գոյատևենք: Նման պայմաններում, երբ զարգանալու փոխարեն դեգրադացվում ենք, ի՞նչ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին կարող է խոսք գնալ, մարդ զարմանում է:

Դա էլ չլինի խորհրդային շրջանի ավանդների պատմությունը, երբ մարդիկ արյուն-քրտինքով իրենց վաստակածը խորհրդային պրոպոգանդայի ազդեցության տակ ընկած՝ պահ տվեցին «Սբերբանկ»-ին, իսկ հետո պարզվեց, որ փողերն այդ՝ բացի որպես զուգարանի թուղթ ծառայելուց, ուրիշ այլ բանի ընդունակ չեն. փոշիացան: Կասկած լինել չի կարող, որ նույն պատմությունը տասնամյակներ անց՝ կրկնվելու է և այս պարագայում:

Այնպես որ՝ բոլոր նրանք, ովքեր փորձում են փնովել «Ծառուկյան» դաշինքի առաջ քաշած գաղափարներն ու ծրագրային կետերը, պետք է նախ իրենք իրենց հարց ուղղեն՝ իսկ ի՞նչ են առաջարկում իրենք՝ որպես գաղափարական հակակշիռ ու եթե ինչ-որ բան առաջարկում էլ են, ապա որանո՞վ են այդ առաջարկները գիտականորեն հիմնավորված ու ադապտացված հայաստանյան պայմաններին. փոխարենն ուղիներ մշակեն երկիրն այս ծանրագույն վիճակից դուրս բերելու՝ չգիտես ինչով են զբաղված…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված