Ծաղկաձորում մոլորված դահուկորդը հայտնաբերվել է
Հասարակություն
Ռուսաստանի դաշնության քաղաքացին, որը մոլորվել էր Ծաղկաձորում, հայտնաբերվել է Թեղենիս լեռան լանջին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դահուկորդը շեղվել էր դահուկային ուղուց և մոլորվել: Այժմ նրա մոտ ամեն բան նորմալ է:
Նշենք, որ փետրվարի 24-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել:
Պարզվել է, որ կորած քաղաքացին հանդիսանում է 2001 թ. ծնված Կ. Չ.-ն (ՌԴ քաղաքացի):
Որոնողական աշխատանքներին միացել են նաև ճոպանուղու աշխատակիցները, ովքեր ժամը 16.12-ին Թեղենիս լեռան լանջին հայտնաբերել են պատանուն և տեղափոխել անվտանգ տարածք:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում