Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Տոտալ թալան...

Վերլուծական

Նրանք, ովքեր հաճախ են ընթերցում մամուլ, դիտում լրատվական հաղորդումներ, մի խոսքով՝ փորձում տեղեկացված լինել երկրում տեղի ունեցող անցուդարձից, նկատած կլինեն, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել են հրապարակումները, տարատեսակ հաղորդումներն ու հաղորդագրություններն այն մասին, որ հայրենի «էլեկտրիկները» սկսել են հատկապես վերջին շրջանում՝ ձմռանից սկսած, փոքրիկ, իսկ երբեմն՝ նույնիսկ մեծ խորամանկությունների դիմել. հավելագրում են կատարում ու բնակչությանը, համենայնդեպս նրա մի մասին, ստիպում վճարել հոսանքի համար ավելին, քան իրականում ծախսել են: Մի խոսքով՝ ՀԷՑ-ը սկսում է վերադառնալ այն արատավոր պրակտիկային, որը բավական երկար տարիներ բնորոշ է եղել այս կարևորագույն կառույցին, ու մարդկանց բոլոր հույսերը, թե նախկին գործելաոճը կվերանայվի, ու ամեն բան կսկսեն նոր ու մաքուր էջից, բացարձակապես տեղին չէին. ոչինչ էլ իրականում չի փոխվել:

Թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել այս տհաճ ու միևնույն ժամանակ մարդկանց կենսական շահերը ոտնահարող, հացից կտրող երևույթի վերածնունդը, կարծես այնքան էլ դժվար չէ կռահել: Այդ անելու համար հարկավոր է ընդամենը մի փոքր ուշադիր լինել ու նկատել, որ հավելագրումների այս յուրօրինակ պիկը «տարօրինակ» զուգադիպությամբ կարծես համընկել է Հայաստանում նախընտրական շրջանի հետ. 2017-ի ապրիլին մնացել է ընդամենը մի քանի շաբաթ, ինչը, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդից փող քերելու համար՝ համապատասխանները քիչ ժամանակ ունեն, ու որքան ֆիզիկապես հնարավոր է, պետք է զարկ տրվի քերթման պրոցեսին. ամենևին էլ չի բացառվում, իսկ ավելի ճիշտ՝ դա չտեսնելն ուղղակի անհնարին է, որ ձմեռային հավելագրումների բուն պատճառը ոմանց՝ ընտրակաշառքի համար անհրաժեշտ փողեր կուտակելու անհագուրդ ցանկությունն է:

Ենթադրելի է, որ թաղային էլեկտրիկների ու նրանց ղեկավարության միջև գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հուսալով՝ որքան հնարավոր է աննկատ մեթոդներով ամսական պլան կատարել: Մարդիկ էլ աշխատում են՝ ինչպես կարողանում են՝ տալով սեփական կրքերին լիակատար ազատություն:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի արձագանքին՝ կապված բնակչության շրջանում օրըստօրե մեծացող դժգոհությունների հետ, ապա, այստեղ ամեն բան սովորականի պես է. պատրաստակամ են յուրաքանչյուր դեպք լիակատարորեն հետաքննել, բացահայտումներ անել ու պատժել: Մի խոսքով՝ իսկևիսկ ընտրակաշառքի պես՝ բոլորը գիտեն, որ նման երևույթ կա, բայց որևէ մեկը ո՛չ կաշառք տվողի ձեռքն է բռնում, ո՛չ էլ՝ վերցնողի. համեմատությունը, համաձայնեք, ուղղակի անզուգական է...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված