Մահացել է «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռայմոն Կոպան
Սպորտ
85 տարեկան հասակում մահացել է ֆրանսիական ֆուտբոլի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը՝ Ռայմոն Կոպան: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Կոպան հանդես է եկել «Անժերես»-ում, «Ստադ Դե Ռեյմս»-ում և «Ռեալ»-ում: Վերջինիս կազմում երեք անգամ հաղթել է եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում, երկու անգամ՝ Իսպանիայի առաջնությունում:
1958թ-ին դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
1970թ-ին դարձել է պատմության առաջին ֆուտբոլիստը, ով պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով (Ֆրանսիայի ազգային շքանշան):


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու