Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

ՀՎԿ հետագիծը. խոստումներն՝ ընդդեմ իրականության

Վերլուծական

ՕԵԿ-ի և՛ 2003-ի, և՛ 2007-ի ծրագրերում կայուն քաղաքական համակարգի ձևավորման համար կարևորված էր ոչ միայն «ազատ և արդար ընտրությունների անցկացումը», այլ նաև աջակցությունը «իրապես անկախ մամուլի» ձևավորմանը: Այս ամենը կուսակցությանն այնքան հաջողվեց, որքան 2003-ի ծրագրում ընդգրկված՝ «Սևանի կոլեկտորի կառուցում և անտառների վերականգնում» դրույթը :

Առավել ուշադրության է արժանի 2007 թվականի ծրագիրը, որը վերընթերցելով՝ հասկանում ես, թե ինչու էր Հայաստան այցելած ԵԽԽՎ պատվիրակությունը 2007-ի ապրիլի 13-ին իր հայտարարության մեջ նշել. «Մի քանի վերապահումներով՝ պատվիրակությունը չկարողացավ հայտնաբերել շեշտված տարբերություններ՝ ընտրապայքարի մասնակիցների քաղաքական ծրագրերում»:

ՕԵԿ-ի 2007-ի ծրագրի «Իրավունք և օրինականություն» բաժնում ընթերցելով «Օրենքի երկրում ուժեղներն արդար են, թույլերը՝ պաշտպանված» դրույթը՝ անմիջապես մտածում ես՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ականջը կանչի: Հիշեցնենք, որ վերոհիշյալ դրույթն այս կուսակցության կարգախոսն էր: Քիչ անց ստիպված ես լինում հիշել ՀՅԴ-ին, քանզի ՕԵԿ-ն էլ է իր նախընտրական ծրագրում խոստացել. «Կոռուպցիայի դեմ վճռական պայքար»: Նման են նաև այս երկու կուսակցությունների ծրագրային դրույթները սոցիալական ոլորտում՝ մասնավորապես այս մասով. «Յուրաքանչյուր ծնվող երեխայի, յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքի՝ պետությունը պետք է հատկացնի ֆինանսական աջակցություն»:

ՕԵԿ 2007-ի ծրագիրը հարուստ էր բազմաթիվ խոստումներով,: Ասենք, նշված էր՝ «վերսկսել Երևանի մետրոպոլիտենի կիսակառույց կայարանների շինարարությունը», «նորաստեղծ ընտանիքներին բնակարանի ձեռքբերման և ընտանիքի կազմավորման համար երկարաժամկետ հիփոթեքային վարկեր» տրամադրել և այլն: Սակայն այս ամենի իրականացման ռեսուրսներն այնքան էլ պարզ չէին, մանավանդ այն պայմաններում, երբ «Օրինաց երկիր»-ը նաև ցանկանում էր «նվազեցնել հարկերը և տուրքերը՝ հենվելով միջազգային փորձի վրա», արտոնություններ տրամադրել նոր գործարկված ձեռնարկություններին և մինչեւ 2 տարի ժամկետով ազատել որոշակի հարկերից, «զարգացման լայն հնարավորություն ունեցող, սակայն հարկային պարտքերով ծանրաբեռնված և ճնշված ձեռնարկությունների ապառքները որպես բյուջետային վարկ» ձևակերպել, իջեցնել ոռոգման ջրի սակագինը և այլն:ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՕԵԿ-ը 2012-ին իր քարոզարշավը կառուցեց սեփական նախընտրական ծրագրի, դրանով սահմանվող «նորարարությունների» վրա:

Հիմնական շեշտադրումներով այն քիչ էր տարբերվում 2007թ.-ին ներկայացվածից, բայց սուր անկյուններն այստեղ ևս խնամքով հղկված են: Ծրագրում ներառվել են քայլեր, որոնք կուսակցությունը օրենսդրական ոլորտում ձեռնարկել է դեռ նախորդ գումարման խորհրդարանում, բայց չի կարողացել ավարտին հասցնել՝ մեծամասնություն կազմող կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՀԿ-ին ավելորդ հոգս չպատճառելու «կառուցողական» մոտեցումից ելնելով: Արդյունքում, դեռ 2007-ից ՕԵԿ հեղինակած բազմաթիվ օրինագծեր առ այսօր մնում են օդում կախված:

Քանի որ ՕԵԿ-ը 2012-ից հետո ևս ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու տարբերակն ընտրեց, ակնհայտ էր, որ շարունակելու էր իր ծրագրի զոհաբերման գնով «խնայել» քաղաքական մեծամասնությանը: Հետևաբար, ծրագրային դրույթներն առաջիկա հնգամյակում կենսագործվելու նույնքան շանս ունեին, որքան նախորդ գումարման ԱԺ-ում: Միանգամայն հնարավոր է, որ այդ դրույթները բարեհաջող հանգրվանեն նաև 2017թ. ՕԵԿ նախընտրական ծրագրում:

Այս կուսակցությունը տևական ժամանակ է՝ փորձում է իր շուրջը մարդիկ հավաքել, խաբելով, թե Արթուր Բաղդասարյանը կվերադարձնի նրանց սառեցված ավանդները, և որպեսզի այդ գործընթացի երկրորդ փուլի մեկնարկը տրվի, ՀՎԿ-ն մարդկանց հրավիրում է ցուցակագրվելու: Քանի որ դեռ կան միամիտ մարդիկ, որոնք հավատում են նման հեքիաթների, ՀՎԿ-ում ակտիվորեն նաև ցուցակագրվում են: Բայց այս հարցում սառույցը սկսել է հալվել, և կամաց-կամաց մարդիկ սկսել են հասկանալ, որ ՀՎԿ առաջարկը հեքիաթի ժանրից է:

2012թ.-ին էլ ՕԵԿ-ը հազիվ հայտնվեց խորհրդարանում: Իհարկե, այն ժամանակ էլ ՕԵԿ-ը 5 տոկոս շեմը չէր հաղթահարել, սակայն իշխանությունները պարտադրված էին օգնել ՕԵԿ-ին, քանի որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, և ՀՀԿ-ականներն ասում էին, որ իրենք տվեցին ՕԵԿ-ի պարտքը: Բաղդասարյանը իշխանություններին ասում էր, որ իր և կուսակցության վարկանիշը զրոյից ներքև չէր լինի, եթե ինքը գոնե չեզոքություն դրսևորեր և ոչ թե պաշտպաներ Սարգսյանին: Եվ քանի որ ինքը Սարգսյանին պաշտպանելու պատճառով կորցրել է սեփական կուսակցության և անձի վարկանիշը, դրա փոխարեն՝ իշխանություններն էլ պետք է իրեն օգնեն՝ գոնե կորցրածի մի մասը հետ բերելու համար:

Այժմ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը որոշել է կուսակցությունը ռեբրենդինգ անել՝ անվանափոխել և առաջարկում է «քվեարկել հանուն վերածննդի». Բաղդասարյանին թվում է, որ իր ստեղծած կուսակցության դժբախտությունը կայանում է անվան մեջ, մարդիկ այլևս չեն հավատում և չեն վստահում ՕԵԿ-ին, քանի որ այս կուսակցությունն այնքան է խաբել մարդկանց, որ նույն անվան տակ 2017-ին հերթական անգամ խաբելն ուղղակի անհնար է թվում: Այսինքն՝ ընտրողին խաբել են ոչ թե ՕԵԿ-ը ներկայացնող գործիչները, այլ կուսակցությունը, և բավարար է փոխել կուսակցության անունը, ամեն ինչ կընկնի իր տեղը...

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված