Միլիոնավոր դրամների տուգանքներ հունիսին. ՊԵԿ-ը հրապարակել է խախտումների վիճակագրությունը ԱՄՆ-ին՝ 74%, ՀՀ-ին՝ 26%․ TRIPP-ի բաժնեմասերի բաշխումը. Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը «Մուլտի Ուելնես»-ն այլևս Երևանի քաղաքապետարանի տնօրինության ներքո է Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Ավինյանի ունեցվածքը՝ 8 տարի անց․ Ով է ԹՐԻՓՓ-ը ղեկավարող Սոկոլովը Բրիտանական արքայական ընտանիքը հուզիչ ուղերձ է հղել Անգլիայի հավաքականին «Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին. խախտումներ են հայտնաբերվել Տիզերի և մոծակների տարածած հիվանդություններն աճում են. Փորձագետները զգուշացնում են վտանգների մասին Ուկրաինան նոր վարչապետ ունի Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով 

«Եկեք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել». Կարեն Կարապետյան

Քաղաքական

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ քննարկել է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը նախ և առաջ շնորհավորել է հանդիպման մասնակիցներին Դիվանագետի օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք: «Չափազանց կարևորում ենք ձեր աշխատանքը, որովհետև արտաքին աշխարհը շատ դեպքերում մեր երկիրը ճանաչում է ձեր միջոցով: Մեծ է ձեր դերակատարությունն արտերկրում Հայաստանի՝ որպես գործարարությամբ զբաղվելու և ներդրումներ իրականացնելու, մեր ընկերությունների շահերն առաջ մղելու, ՀՀ ներդրումային հնարավորությունների և պայմանների մասին տեղեկատվությունն օտարերկրյա ներդրողներին առավել հասանելի դարձնելու գործում», - ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացումն ու, մասնավորապես, տնտեսական բաղադրիչի ներառումը: Անդրադառնալով արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների բացման հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ գործընթացը կանգնեցվել է: «Ես համարել եմ դա ոչ արդյունավետ: Եթե մենք ունենք դեսպանատներ և ունենք հետաքրքրություններ այդ երկրներում, ինչո՞ւ դեսպանատների հարթակը չօգտագործենք: Երբ արտաքին գործերի նախարարի հետ խոսում էինք տնտեսական բաղադրիչի ակտիվացման մասին, պայմանավորվել ենք՝ որևէ կերպ մեր դեսպանատները դասակարգել՝ ելնելով ակնկալիքներից, չափերից, հնարավորություններից, և մեր սպասումները, խնդիրներն ու պահանջները ձևակերպենք ըստ այդ ռանգավորման», - ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների գործունեությունից ակնկալում է ավելի կիրառական արդյունք: Կարեն Կարապետյանի խոսքով՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների շփումն ու կապը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու այլ գերատեսչությունների հետ պետք է լինի պարբերական, պետք է առավել գործուն և ակտիվ ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները: «Եկեք մենք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել», - հորդորել է կառավարության ղեկավարը:

Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից կատարված աշխատանքները՝ վարչապետն ասել է, որ լուծվել են հետևյալ մակրոխնդիրները. բոլոր ոլորտներով կատարվել է ախտորոշում, ֆիքսվել են առկա խնդիրները, մշակվել են յուրաքանչյուր ոլորտի զարգացման տեսլականը և միջոցառումները: «2017 թ. մենք ձևակերպել ենք 4 գործառույթ՝ ախտորոշում, ստաբիլիզացիա, պետական կառավարման ինստիտուտի բարեփոխումներ և սանիտարիզացիա: Իրականում մենք այստեղ շատ մեծ ծավալի աշխատանք ունենք: Մենք պետական կառավարման արդյունավետության մեծ խնդիր, որոշումների կայացման նոր փիլիսոփայություն ձևավորելու անհրաժեշտություն ունենք, խնդիր ունենք վերանայելու՝ ինչպես ենք մեր գոյություն ունեցող ֆինանսական միջոցները ծախսում, ինչպես ենք վարկեր ու ներդրումներ ներգրավում», - նշել է կառավարության ղեկավարը:

Գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, տարածքային կառավարման ոլորտների օրինակով վարչապետը ներկայացրել է կառավարության՝ այդ բնագավառների զարգացման տեսլականը և բարեփոխումների տրամաբանությունը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ռեալ կարող է լինել տնտեսության դրայվերներից մեկը: Բայց մենք ունենք մի պարզ խնդիր. յուրաքանչյուր տարի տալիս ենք 400-500 մասնագետ, այսօր 2000 մասնագետի պահանջարկ կա, բայց բուհական համակարգը շուկայի պահանջարկին չի արձագանքում: Պետք է համակարգը փոխենք, որովհետև, ըստ մեր կանխատեսումների, շատ մոտ ժամանակներս 5000 աշխատատեղ ենք ունենալու, որը ՀՆԱ-ի մեջ տարեկան ամենամեծ աճն է տալու», - նշել է Կարեն Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ այսօրվա կառավարիչները հստակ պատկերացնում են, թե ուր են տանելու երկիրը, և 10 տարի հետո մենք ունենալու ենք որակապես այլ երկիր:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը՝ որպես պետություն-մասնավոր համագործակցության մի հարթակ, որտեղ ձևավորվելու է Հայաստանի զարգացման երկարաժամկետ տեսլականը. «Առաջին փուլի համար առանձնացրել ենք 5-6 ծրագիր՝ զբոսաշրջություն, հարկային և մաքսային վարչարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, կրթություն և պետական կառավարման համակարգի ռազմավարությունների մշակում: Ցանկանում ենք ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ բոլոր գաղափարները, բոլոր ցանկացողները, բոլոր անհանգիստ մարդիկ, ովքեր ունեն տեսլական կամ պատկերացնում են, թե ինչպես երկիրը պետք է զարգացնել, այդ հարթակում գեներացնեն իրենց գաղափարները»:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել նաև կառավարության ներդրումային քաղաքականության և նախատեսվող ծավալների վերաբերյալ. «Փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, թե Հայաստանում ներդրում անելու տեղ չկա, փող աշխատելու տեղ չկա, շահույթ չկա և այլն: Մենք տվել ենք շատ հստակ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որտեղ նշված է և´ ներդրումային օբյեկտը, և´ ֆինանսական աղբյուրը, և այն, թե ով է իրականացնելու: 2017 թ. համար այդ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարից իրատեսական ենք համարում 830-850 միլիոն ԱՄՆ դոլարը: Շատ բաց ենք տվել, որպեսզի կասկածողները համոզվեն կամ քննադատեն: Աղբյուրները 5-ն են՝ մասնավոր հատված, պետբյուջե, համայնք, դրամաշնորհ, վարկ: Բացի դրանից, այսօր մեր սեղանին են 5,3 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք ծրագրեր, որոնք օրեցօր ավելանում են և կարող են լինել ավելի պրակտիկ: Մենք դեռևս չունենք դրանց ֆինանսական աղբյուրը, շատ դեպքերում՝ նաև իրագործողին, բայց ունենք այն ծրագրերը, որոնք կարող են լինել տրամաբանական»:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, սփյուռքահայության ներուժի օգտագործմանը և այդ գործում ՀՀ դիվանագիտական կառույցների ներգրավվածության ավելացմանը վերաբերող հարցեր: ՀՀ դեսպանները գոհունակություն են հայտնել վերջին շրջանում ՀՀ շահագրգիռ գերատեսչություններից ստացվող ներդրումային փաթեթներից՝ նշելով, որ դրանք հասցեական են, կիրառական և օգտակար: Դեսպաններն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում արձանագրված ցուցանիշներին, ապրանքաշրջանառության ծավալին և զարգացման հնարավորություններին:

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-իրանական տնտեսական համագործակցության ոլորտում դրական տեղաշարժ կա, կան կոնկրետ ծրագրեր, Հայաստանից Իրան արտահանման հաջող օրինակներ: Ստացված ներդրումային ծրագրերը քննարկման փուլում են: «Սյունիքի մարզում Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալը մեզ չի բավարարում: Պարզ է, որ Սյունիքի մարզը պետք է կողմնորոշվեր դեպի իրանական շուկա բոլոր ուղղություններով», - արձագանքել է վարչապետը:

Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը ողջունել է դիվանագիտության մեջ տնտեսական բաղադրիչի ներառումը և խոստումնալից որակել ՀՀ կառավարությունից ստացված ներդրումային փաթեթները: Նա տեղեկացրել է, որ այժմ 3 խոշոր ընկերության հետ քննարկվում են մեր երկրում համատեղ ներդրումային ծրագրերի հնարավորությունները:

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն էլ խոսել է հայ-հոլանդական տնտեսական հարաբերությունների ընթացքի մասին, անդրադարձել գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի հեռանկարներին:

Հանդիպմանն արծարծվել են արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների գործունեությանը, տնտեսական ատաշեների ինստիտուտի ձևավորմանը, զբոսաշրջության խթանմանը, տարբեր ոլորտներում ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատանքի ճիշտ կազմակերպմանը, համապատասխան հարթակների ձևավորմանը վերաբերող և այլ հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն չեղարկել է հաջորդ շաբաթ ԱՄՆ կատարելիք իր ծրագրած այցըԱյսօր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանի ծննդյան օրն էՄիլիոնավոր դրամների տուգանքներ հունիսին. ՊԵԿ-ը հրապարակել է խախտումների վիճակագրությունըԱՄՆ-ին՝ 74%, ՀՀ-ին՝ 26%․ TRIPP-ի բաժնեմասերի բաշխումը. Թրամփը շնորհակալություն է հայտնել ԻրանինՇանհայում հանդիպել են Սի Ծինփինը և ՏոկաևըՖիդանը հայտարարել է Սև ծովում անվտանգության ապահովման գործում Թուրքիայի մասնակցության պատրաստակամության մասինԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը«Մուլտի Ուելնես»-ն այլևս Երևանի քաղաքապետարանի տնօրինության ներքո էԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորԱվինյանի ունեցվածքը՝ 8 տարի անց․ Ով է ԹՐԻՓՓ-ը ղեկավարող ՍոկոլովըԻսրայելի բանակը հայտարարել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի գումարտակի ղեկավարինԲրիտանական արքայական ընտանիքը հուզիչ ուղերձ է հղել Անգլիայի հավաքականին«Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին. խախտումներ են հայտնաբերվելՏիզերի և մոծակների տարածած հիվանդություններն աճում են. Փորձագետները զգուշացնում են վտանգների մասին Ուկրաինան նոր վարչապետ ունի Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար նոր բալիստիկ հրթիռ է մշակումԿդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԻրանի զինված ուժերը հայտարարել են, որ Բահրեյնի ռազմաբազայում ոչնչացրել են Patriot հրթիռային համակարգՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար ԱՄՆ-ը ձախողվել է Հորմուզը վերահսկելու իր փորձերում․ Իրանի դեսպանԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. ՕսկանյանԼուսին հասած ԽՍՀՄ դրոշը աճուրդում վաճառվել է ավելի քան 100 հազար դոլարով «ՓՄՁ Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը տարածել է հայտարարություն՝ ի պաշտպանություն ԲՀԿ ղեկավարին փոխկապակցված բիզնեսներիԹուրքիան Ուկրաինայում հրադադարի հույս ունի. ՖիդանԱհավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասինՆիդեռլանդներում հայտնել են պղծված խորհրդային զինվորների գերեզմանների վերականգնման դժվարությունների մասինՈւկրաինան նոր վարչապետ ունիՉինաստանի արտաքին գործերի նախարարություն. Ռուսաստանը և Չինաստանը աշխարհին ավելի շատ կայունություն և վստահություն են բերումՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՎարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Մոլդովան մտադիր է անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականըՕմանի խոշոր ընկերությունը հետաքրքրված է Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծմամբ.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամՀայաստանում նվազեցրել են համաճարակների պատճառով կենդանիների անկման կամ սպանդի դիմաց տրվող փոխհատուցման չափը Դատարանը «Արարատցեմենտ»-ը հանձնել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանըՖիդանը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման համատեքստում հաջողության հույս կաԻրանի դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարտություն է կրել Հորմուզի նեղուցումՀերքում․ դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանըՈւկրաինայում բողոքի ցույցեր են ընթանում պաշտպանության նախարարի հրաժարականի դեմԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԱմսի 17-ին պիտի մրցաշարի մասնակցեինք, բայց փաստորեն չենք կարողանում. Բռնցքամարտի մարզիչ (տեսանյութ) Իրանը սպառնացել է հարվածել ԱՄՆ ենթակառուցվածքներին, եթե իր օբյեկտները հարձակման ենթարկվենՓաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԷրեխեքին հանել են գցել են քուչեքը, մարդկանց հետ անձնական հարցեր ունեն օլիմպավան են փակում (տեսանյութ) Ամսի 26–ին երեխաները մրցույթի են, չենք կարող չմարզվել. Օլիմպավանի մարզիչ (տեսանյութ) Սթարմերը Կիև է ժամանել հրաժարական տալուց չորս օր առաջՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պարգևավճարների համարԿստեղծվի տվյալների դասակարգման համակարգ (տեսանյութ)
Ամենադիտված