Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներին Սահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց 

«Փաստ». «Ապրիլից առաջ մերոնք իմացել են հարձակման մասին ու ի՞նչ. ոչի՛նչ». Արկադի Տեր–Թադևոսյան

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուրն է Արցախի Ազգային հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը՝ Կոմանդոսը

– Սահմանին տիրող և օրեցօր աճող լարվածությունը ինչո՞վ է պայմանավորված: Ինչո՞ւ է Ադրբեջանը սրում վիճակը:
– Ադրբեջանի քաղաքականությունն է' սահմանի վրա միշտ լարվածություն պահել: Դրա համար երկու պատճառ կա: Նախ' որպեսզի կարողանա կառավարելի պահել այն փոթորկումները, որոնք տեղի են ունենում երկրի ներսում: Հիմա մեծապես բարձրացել է Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունը:
Երկրորդ' այդ լարվածությունն ուղղված է մեր դեմ: Ադրբեջանը կարծես Թուրքիայի կցորդը լինի: Իսկ Թուրքիան ցանկանում է իրականացնել իր երազանքը' վերացնել Հայաստանը և Ադրբեջանի տարածքով հասնել մինչև Չինաստան: Պանթյուրքիստական այդ երազի մի մասը նրանք փոխանցել են Ադրբեջանին, որը հիմա խոսում է ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը, Երևանը գրավելու մասին: Որպեսզի մեզ ապացուցեն, որ շատ զենք ունեն, տեխնիկա ունեն, մեծ գումարներ ունեն, նույնիսկ համացանցում տեսանյութ են տեղադրել' ինչպես 20 րոպեում «ազատագրել» Ղարաբաղը: Նման մարդկանց հետ շատ դժվար է բանակցություններ վարել:
Ու այս լարվածությունը պարույրի նման տարեցտարի ավելանում է:

– Այսօր շատերն այն կարծիքին են, որ այդ լարվածությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք:
– Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի երբեք չի գնա: Այդ երկիրն ունի կենսական նշանակության օբյեկտներ, որոնք նավթ են արդյունահանում, մշակում, արտահանում: Այնտեղ կա նավթային քաղաք, որ կառուցվել է դեռ խորհրդային տարիներին: Կան նավթ մշակող ընկերություններ' մի քանի հարյուր հա մակերեսով: Նրանք նստած են նավթային տակառի վրա, որը մերոնք վաղուց կարող էինք հօդս ցնդեցնել: Բացի այդ, կան մեծ հիդրոկայաններ, որոնք մեր ատոմակայանից 6 անգամ ավելի հզոր են:
Իսկ Հայաստանը նման մեծամասշտաբ օբյեկտներ չունի: Միայն Մեծամորի ատոմակայանն է, որը եթե խոցվի, առաջին տուժողներից մեկը կլինի Թուրքիան' քամին այդ ուղղությամբ է փչում: Ուրիշ ոչինչ չունենք: Մեր հարստությունը մեր ժողովուրդն է: Ու եթե Ադրբեջանը գնա մեծամասշտաբ ռազմական գործողությունների, մեր հիմնական և կարևոր կորուստը մեր մարդիկ են լինելու:

– Մի քանի օր առաջ նախարար Վիգեն Սարգսյանը խոսեց «Իսկանդեր» կիրառելու հնարավորության մասին, իսկ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ լուրջ ագրեսիայի դեպքում մեր զինանոցում գտնվող բոլոր հնարավորությունները կօգտագործենք:
– Կարծում եմ' նման լուրջ զենք կիրառելու կարիք չի էլ լինի: Մեր տրամադրության տակ կան Точка–У հրթիռային համակարգեր, որոնք կհասնեն, ասենք, մինչև Մինգեչաուր կամ էլ նավթամուղ կամ գազամուղ' ու վերջ:

– Դա' եթե խոշորամասշտաբ պատերազմ լինի: Բայց հիմա Ադրբեջանը սահմանն է լարված պահում: Գնալով' ավելի մեծ տրամաչափի սպառազինություն է կիրառում: Մեր պատասխանը համարժե՞ք է:
– Ոչ, համարժեք չէ: Ես համարում եմ' ճիշտ չէ, որ մենք սպասում ենք ադրբեջանցիները հարձակվեն, հետո մենք պատասխան տանք: Այս քաղաքականությունն է բերել այս օրվան: Այն, ինչ հիմա Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանն ասում են, պետք է վաղուց արած լինեինք, դեռ տարիներ առաջ: Դա մեզ թույլ է տալիս նաև միջազգային իրավունքը: ՄԱԿ–ի 51–րդ հոդվածն ասում է' եթե հակառակորդը պատրաստվում է քեզ վրա հարձակվել, դու իրավունք ունես կանխարգելիչ հարված տալ: Բայց, չգիտես ինչու, մի այնպիսի անհոգություն ունենք… Դրա համար էլ Ադրբեջանն այդքան լկտիացել է: Դեռ չեմ խոսում այն մասին, որ մինչև ապրիլյան պատերազմը մերոնք սահմանափակված էին իրենց պատասխան գործողություններում:
Հիմա իրադարձությունների նժարը մի փոքր դեպի մեզ է փոխվել: Քարոզչական առումով իրավիճակը մեր հանդեպ ավելի բարեհաճ է: Բայց այդ հանգամանքից օգտվելու համար պետք է փող ներդնել, պետք է լուրջ մասնագետներ ունենալ, պետք է հարցը գրագետ ձևով դնել: Բայց չկա մի երկիր, որ այդ հարցում մեզ աջակցի: Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը քարոզչական դաշտում այդքան լավ աշխատում: Որովհետև նրա կողքին է Թուրքիան, մասնագետներ են գալիս Իսրայելից, հարկ է լինում' այլ երկներից էլ են հրավիրում: Հետո ասում ենք' սա են անում, նա են անում, Սաֆարովին հերոս են դարձնում: Հիմա էլ Մեհրիբանին փոխնախագահ է նշանակում: Ի դեպ, այս առիթով Ադրբեջանում շատերը Ալիևին կատակով խորհուրդ են տալիս զոքանչին էլ պաշտպանության նախարար նշանակել:

– Իսկ մենք կարողանո՞ւմ ենք ճիշտ օգտագործել այդ բարեհաճ փոփոխությունները:
– Չգիտեմ' չե՞նք ուզում, թե չենք կարողանում, բայց ոչինչ էլ չենք անում: Մեզանում միայն ներքաղաքական պայքարն է լավ ստացվում: Նյութական բարիքների համար պայքարը: Իսկ թե ինչ է սահմանին կատարվում, է՜հ…
Մյուս կողմից էլ, սակայն, նոր պաշտպանության նախարարի մտածողությունը, մոտեցումները մեր պաշտպանունակության վերաբերյալ ճիշտ են: Հիմա սահմանն ամրացվում է, առաջնագիծը հագեցվում է: Նա քիչ խոսում է, բայց շատ գործում է:

– Դա ապրիլի՞ց քաղած դասերն են: Մի քանի օր առաջ վարչապետը ԱԺ–ում հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծի մեր զինվորները վառելիք չունեին, բենզինի հետ կերոսին է խառնած եղել:
– Իրականում ապրիլյան պատերազմը Ադրբեջանի կողմից նախօրոք նախապատրաստվել է: Մինչև հարձակվելը նրանք վարժանքներ են արել, սովորել են: Այդ մասին ամերիկացիները գիտեին: Եթե նրանք գիտեին, ուրեմն հաստատ մերոնք էլ են իմացել: Այդ տեղեկությունները մեզ փոխանցվել են: Մեր հետախուզությունն իմացել է: Իմացել է' ուր և ինչպես են հարձակվելու: Բայց ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին: Ո՞վ ինչ–որ բան արեց: Ոչ ոք:
Ու այնպես էր, որ մեր զինվորը կռվում էր ոչ թե նրանց զինվորի դեմ, այլ մեր զինվորը կռվում էր հատուկ խմբի դեմ, որի կազմում եղել են հրետանավորներ, կապավորներ, «սև գայլեր», ավիացիա, այսինքն' հատուկ խումբ, որը պատրաստվել էր անակնկալ հարված հասցնել:
Ապրիլյան պատերազմը չի բացահայտվում, ինչպես մեր երկրում տեղի ունեցած ցանկացած այլ իրադարձություն: Գիտենք կտորներով, հատվածական, բայց ամբողջ պատկերը չի երևում: Դրա համար էլ վարչապետը կարող է նման բան ասել, մեկ ուրիշն էլ մի այլ բան կարող է ասել»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներինՍահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը Ինչպե՞ս է տղամարդը մահացել մեղվի խայթոցից. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ) Շոգը վտանգավոր է սրտի համար Ալեք Մանուկյան փողոցում արմատից չորացած հսկայական ծառը արմատից պոկվել և ընկել է «Mazda»-ի վրա Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կմեկնի ՊակիստանՀուսանք՝ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա․ Արտակ Զաքարյան Մեծ Բրիտանիայում մի թոշակառու գերազանցել է ինքնաթիռի թևի վրա քայլելու ռեկորդըԱրմատական տրամադրություններ ունեցող իսրայելցի վերաբնակ կանանց խումբն ապօրինաբար հատել է Լիբանանի սահմանը Դերասան Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են երեխայի սեռը (տեսանյութ)Իտալիայում տղամարդը սխալմամբ մեկ միլիոն եվրո արժողությամբ վիճակախաղի տոմս է նետել աղբանոցըՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Քննարկվել է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը Երիտասարդ ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կան վիրավորներՍա աննախադեպ խայտառակություն է. Մելիքյանը՝ Կաթողիկոսի դեմ քրեական գործի և դատական նիստի մասին (տեսանյութ) Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Նավագնացության խոշոր ընկերությունները դիմել են ՄԱԿ-ին՝ Հորմուզի նեղուցում վճարներ չգանձելու կոչով Լոնդոնի կենտրոնում դանակով զինված կինը հարձակվել է չորս տղամարդու վրա Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել Լայպցիգի օդանավակայանում «անհայտ պայթուցիկ սարքով դրոն». սկսվել է հետաքննությունը Զգուշացե՛ք կեղծ էջերից և առցանց խարդախություններից, նպատակը՝ բանկային տվյալներին տիրանալն է (լուսանկար) ԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցները Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի հետ նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) ՍԴ-ն վարույթ է ընդունել Հայաստան–ԱՄՆ TRIPP համաձայնագրի սահմանադրականության հարցը Վեդիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցներից մեկը «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրենի որդին է ԱՄՆ-ն պատրաստվում է միջուկային պատերազմի.Նոր ձերբակալություններ և ռեպրեսիաներ (տեսանյութ) 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հարավային Կորեայում շոգից 21 մարդ է մահացել. հայտարարվել է եղանակային վտանգի առավելագույն մակարդակ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ 9-րդ գումարման պատգամավորներին և նոր նախագահությանը
Ամենադիտված