Զլատանն արժանի է «Ոսկե գնդակ»-ի. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ իր թիմի խաղացող Զլատան Իբրահիմովիչը արժանի է «Ոսկե գնդակ»-ին և կարող է նվաճել 2017-ի մրցանակը:
Ընթացիկ մրցաշրջանում շվեդ ֆուտբոլիստը անգլիական ակումբում դարձել է 26 գոլի հեղինակ:
«Կարծում եմ` նրա կատարած աշխատանքը անհավանական է. նրա գոլերի քանակը, տիտղոսները և նշանակությունը թիմի համար: Նա ֆենոմեն է: Ճանաչում եմ Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին: Գիտեմ, թե ինչ են անում, բայց չեմ կարող հավատալ, որ նման կարիերա ունեցող մարդը երբեք չի նվաճել «Ոսկե գնդակ»:
Ինչու չէ, 35-ամյա խաղացողն, այս տարի գոնե, կարող է ստանալ իրեն արժանի մրցանակը» – Մոուրինյուի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի կայքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը