«Ռեալ»-ը 115 տարեկան է (տեսանյութ)
Սպորտ
1902թ-ի այս օրը եղբայրներ Պադրոս և Խուլիան Պալասիոսները հիմնադրեցին Madrid Football Club-ը:
1920թ.-ի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ը ակումբին շնորհեց արքայական կոչումը, որտեղից էլ առաջացել է ժամանակակից Real Madrid անվանումը:
FIFA-ն «Ռեալ»-ին ճանաչել է 20-րդ դարի լավագույն ակումբ:
Իսպանիայի պատմության մեջ ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է, որը նվաճել է 60 ազգային մրցանակ. Լա լիգայի չեմպիոնի 32 տիտղոս, 19 անգամ հաղթել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 9 անգամ՝ սուպերգավաթի խաղարկությունում:
Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի` Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ռեկորդակիր է տիտղոսների քանակով:
«Արքայական ակումբ»-ը այդ տիտղոսին արժանացել է 11 անգամ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը