«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների Թբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն 36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսում Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել The Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ին Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում են Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին 

«Փաստ». Եթե ընտրությունները եկող կիրակի լինեին, «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ–ից 4%–ով ավելի ձայն կհավաքեր

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Gallup International–ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտության համաձայն, եթե ԱԺ ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը, ապա «Ծառուկյան» դաշինքը, որը հավաքել է ամենաշատ՝ 26,4%–ը, կհայտնվեր առաջատարի դիրքերում: ՀՀԿ–ի օգտին քվեարկելու պատրաստակամություն էր հայտնել հարցվածների 22,8%–ը:
Երկու ֆավորիտներից հետո ձայների 4,3%–ով երրորդ տեղում է «Ելք» դաշինքը, իսկ ՀՅԴ–ի օգտին քվեարկելու ցանկություն է հայտնել հարցվածների ընդամենը 3,9%–ը:
«Ազատ դեմոկրատներին» նախապատվություն է տվել 3,4%–ը: ՀՎԿ–ին բաժին է հասել ձայների 2,7%–ը: Չնչին տարբերությամբ՝ 2,6%–ով ՀՎԿ–ին հաջորդում է «ՀԱԿ–ՀԺԿ» դաշինքը: Վերջին երկու տեղերը, զբաղեցրել են «ՕՐՕ» դաշինքը և ՀԿԿ–ն՝ համապատասխանաբար ստանալով ձայների 1,8% և 1%–ը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով նաև զբաղեցնում է «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 3–րդ համարը, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրականում իրենց օգտին տրված վստահության քվեն շատ ավելի բարձր է, քան հարցման ժամանակ արձանագրված ցուցանիշն է:
«Ես այս պահին Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում եմ: Մեր քարոզչական խմբերը քարոզարշավի մեկնարկից մինչ այս պահը արդեն իսկ հասցրել են լինել ավելի քան 60 համայնքում, և կարող եմ ասել, որ հասարակությունը միայն մեկ անուն՝ Գագիկ Ծառուկյանի անունն է տալիս: Ես խնդրում եմ, որ որևէ քաղաքական կուսակցության կամ դաշինքի ներկայացուցիչ չնեղանա, բայց ես վստահ եմ, որ մեր հաղթանակը լինելու է շատ բարձր վստահության քվեով»,– ասաց Ն. Զոհրաբյանը:
Նա նաև նշեց, որ իրենց հաղթանակի առանցքում Գագիկ Ծառուկյանն է ու նրա շուրջ համախմբված թիմը, իսկ ժողովրդի այն ոգևորությունն ու հուզմունքը, որը կա, բառերով փոխանցել հնարավոր չէ:
«Տեսնելով ժողովրդի նման հուզմունքը, ես նույնպես շատ հուզված եմ, սակայն մենք մեր ընտրողին մեկ բան ենք ասում՝ ի տարբերություն տարբեր «գաստրոլյոր» քաղաքական ուժերի, մենք մեր ընտրողի ու քաղաքացու աչքերին նայելու ենք ամեն օր»,– ասաց Ն. Զոհրաբյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ՀՀԿ նախընտրական ցուցակի 7–րդ հորիզոնականն է զբաղեցնում, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ–ի օգտին տրված 22,8%–ի ցուցանիշը, իր կարծիքով, շատ այլ բաների մասին է նաև խոսում:
«Ընդհանուր առմամբ պարզ էր, որ ՀՀԿ–ն և «Ծառուկյան» դաշինքն են առաջատարները, որը նույնիսկ անզեն աչքով է երևում: Նույն Gallup International–ի հարցումների արդյունքներով 82,2%–ը ցանկանում է, որ ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Այսինքն՝ հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին տեղակալն է և ՀՀԿ–ի վարչապետի թեկնածուն, բնականաբար, մեծ հիմք ենք տեսնում, որ լավ աշխատանքի դեպքում Հանրապետականը կհասնի հաջողության և ապագայում Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կրկին կառավարություն ձևավորելու հնարավորություն կունենա»,– ասաց Է. Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ բոլոր 8 կուսակցություններին ու դաշինքներին իրենք հարգանքով ենք վերաբերվում և բոլորին ազատ ու արդար մրցապայքար են մաղթում: Բացի այդ, կարևորում են նաև, որ քարոզարշավն արդար ու կոռեկտ ընթանա, իսկ հաջողության հասնեն այն ուժերը, ում ժողովուրդը կվստահի:
Խոսելով ՀՀԿ–ից 4%–ով ավել ստացած «Ծառուկյան» դաշինքի ձայների մասին Է. Շարմազանովը նշեց, որ իր կարծիքով այն ոչ թե դաշինքի թիմի, այլ Գագիկ Ծառուկյանի անձնական վարկանիշն է, որը ՀՀԿ–ի վարչապետի թեկնածուի անձնական վարկանիշից ավելի ցածր է:
ՀՎԿ խոսնակ Էդգար Առաքելյանը, ով կուսակցության նախընտրական ցուցակի 6–րդ համարն է, «Փաստին» ասաց, որ չի ցանկանում խոսել հարցման արդյունքների մասին, քանի որ ինքը նման հարցումների ընդհանրապես չի հավատում:
«Շատ է պատահել, որ ընտրությունների արդյունքները 180 աստիճանով տարբերվել են նախնական հարցման արդյունքներից»,– ասաց Է. Առաքելյանը:
Այսպիսով, արձանագրենք, որ թեև նոր է մեկնարկել պաշտոնական նախընտրական քարոզարշավը, սակայն թեկնածուների միջև լարվածությունն ավելի վաղ էր սկսվել: Հաշվի առնելով թեկնածուների ու նրանց համախոհների միջև արդեն իսկ տեղի ունեցած դանակահարությունների դեպքերը միանշանակ կարելի է պնդել, որ պայքարը բավականին թեժ է լինելու: Իսկ քաղաքական կուսակցություններն ու դաշինքները որքան էլ հարցման արդյունքներին թերահավատորեն վերաբերեն, այնուամենայնիվ, ընդգծենք, որ այս պահի դրությամբ առաջին տեղում «Ծառուկյան» դաշինքն է»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցում
Ամենադիտված