Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը Սյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանությունները Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանը Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասին Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ Իրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան Մերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառով 

«Փաստ». Վարչապետը շարունակում է կառչած մնալ մենեջերի իր կերպարին և ոչ մի քայլ չի անում քաղաքական գործչի վերածվելու համար

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուրն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, ինչպիսի՞ն էր քարոզարշավի առաջին օրվա ձեր տպավորությունը:
– Շատ սովորական էր, որևէ արտառոց բան չկար նրանում: Բոլոր կուսակցությունները, ովքեր մասնակցում են քարոզարշավին, ըստ իրենց հայեցողության ու պատկերացումների տեսահոլովակներ էին պատրաստել և դրանք ներկայացնում են ԶԼՄ–ներով: Այնպես որ, շատ սովորական քարոզարշավ էր, որը մենք նախկինում բազմաթիվ անգամ ենք տեսել:

– Համենայն դեպս, նոր մոտեցումներ քաղաքական ո՞ր ուժի մոտ նկատվեց:
– Ոչ ոքի մոտ էլ նոր մոտեցում չկար, որովհետև նոր մոտեցումը քարոզարշավի ժամանակ չի լինում: Քարոզարշավը բավականին ստանդարտ միջոցառում է, որն ունի իր կանոնները: Բնականաբար այդ կանոններին էլ հետևում են ընտրարշավին մասնակցող ուժերը: Ամեն մեկն այն գործոնը, որ ցանկանում է դնել շրջանառության մեջ, այդ գործոնն էլ դնում է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության մոտ դա վարչապետն էր: Հայ Ազգային Կոնգրեսի մոտ խաղաղության թեման էր: Ծառուկյան դաշինքի մոտ Գագիկ Ծառուկյանն էր և' այսպես շարունակ: Յուրաքանչյուրն իր հիմնական նյութը խաղարկեց, որպեսզի ընտրողների ձայները գրավի:

– Անդրադառնանք հանրապետականին. տեսահոլովակում երևացին սպորտսմենները և երևաց վարչապետը, որը հարվածային գործիքներ էր նվագում: Սիմվոլները պատահական չեն. նրանց շեշտադրումը միայն սպորտի, արտաքին էֆեկտների վրա՞ է արվելու: Համենայն դեպս, ինտելեկտուալ մասը չերևաց, մտավոր ներուժ ներկայացնող ծանրակշիռ որևէ բան նրանք չմատնանշեցին: Այս ամենը պատահակա՞ն էր:
– Ոչ: Որովհետև ծանրակշիռ բան չունեն, որ ցույց տան: Հանրապետականի կառավարման ժամանակներում Հայաստանից տեղի է ունեցել մի քանի հարյուր հազար մարդու արտագաղթ, տնտեսական անկում, աղքատության ավելացում, արտաքին քաղաքականության մեջ' անհաջողություններ բոլոր ճակատներում: Բնականաբար նրանք մտավոր ձեռքբերում կամ ինչ–որ հաղթանակ ցուցադրող որևէ գործոն չունեն: Այդ իսկ պատճառով կատարում են զգացմունքային շեշտադրումներ: Այն է' երգ–ուրախություն, սպորտսմեններ, վարչապետի գործոն:
Մինչդեռ, երբ վարչապետը եկավ ու ստանձնեց իր պաշտոնը, բավականին դրական սպասումներ առաջացրեց հասարակության մոտ: Որովհետև քաղաքական դաշտը լճացած էր, իսկ հանրապետականի մոտ էլ որևէ այլ թեկնածու չկար: Սակայն դրական այդ սպասումներն այս պահի դրությամբ արդեն այնպիսին չեն, ինչպիսին նրա պաշտոնավարման սկզբին էին: Նա չկարողացավ ժողովրդի այդ սպասումները նյութականացնել ու առարկայական հաջողություններ գրանցել:
Սակայն այնուամենայնիվ ,ճիշտ է, փոքր, բայց դեռ վարչապեն ինչ–որ վարկանիշ ունի' համեմատած այս կուսակցության մյուս անդամների հետ: Այդ իսկ պատճառով հենց վարչապետի գործոնն է շրջանառության մեջ դրվում: Եվ' ոչ այլ բան:
Ի դեպ, ասեմ, որ վարչապետն էլ այս պահի դրությամբ շարունակում է կառչած մնալ մենեջերի իր կերպարին և ոչ մի քայլ չի անում քաղաքական գործչի վերածվելու համար: Բնականաբար սա ազդում է քարոզարշավի տեսահոլովակի որակի վրա, քանզի վարչապետի որևէ քաղաքական գործունեություն չեն կարող ցուցադրել:

– Իսկ սերնդափոխության միտում նշմարվո՞ւմ է: Որովհետև փոփոխությունների մասին են խոսում: Իսկ հին կադրերով, ովքեր ունեն արդեն կարծրացած իրենց մտածողությունը, ի՞նչ փոփոխություններ կարող են լինել:
– Փոփոխությունը քարոզարշավի ժամանակ չեն կատարում: Փոփոխությունը կատարում են մինչև քարոզարշավն ընկած ժամանակահատվածում: Իսկ առ այսօր սերնդափոխության ոչ մի միտում չկա: Բոլոր գործիչներն իրենց տեղերում մնացել են, շատ–շատ եղել է պաշտոնների փոխատեղում: Դա է պատճառը, որ Հանրապետական կուսակցությունը քարոզարշավի ժամանակ ստիպված է շեշտը դնել զգացմունքային կողմի վրա, ուրախ երգ ու պարի վրա: Որովհետև իրականում ոչինչ չունի ցույց տալու:

– Փաստորեն' կյանքը ուրախ, ապրուստը' ձրի մեր երկրում: Ի՞նչ է եղել որ…: Մոտավորապես' այս տարբերակով:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել
Ամենադիտված