Երբ ֆուտբոլիստի համար վճարում ես 105 մլն եվրո, ապա նա պետք է լավ խաղա. Լեմպարդը` Պոգբային
Սպորտ
Լոնդոնի «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Լեպարդը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Պոլ Պոգբային, որի համար մանչեսթերյան թիմը «Յուվենտուս»-ին վճարել է 105 մլն եվրո:
«Երբ ֆուտբոլիստի համար վճարում ես 105 մլն եվրո, ապա նա պետք է լավ խաղա: Մի՞թե Պոգբան խաղում է իր համար վճարված գումարին համարժեք: Պոգբայից ավելին են սպասում: Նա մշտապես դաշտ է դուրս գալիս, բայց Խուան Մատան թիմի համար ավելի կարևոր գոլեր է խփել: Ակնհայտ է, որ Պոգբան պետք է խաղա միայն կիսապաշտպանության կենտրոնում, և երբ նրա խաղային դիրքը անընդհատ փոխվում է, դա թույլ չի տալիս ֆուտբոլիստին ցույց տալ իր ողջ հնարավորությունները»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը