ԵՄ ծրագրերը հայ կանանց դրդում են մարմնավաճառության. սկանդալ՝ «Գործարար կանայք» ծրագրի շնորհանդեսին
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանում մեկնարկեց կանանց ներգրավածությունը բիզնես ոլորտում խթանող «Գործարար կանայք» ծրագիրը: Նշենք, որ Հայաստանն առաջինն է միացել ՎԶԵԲ-ի կողմից ֆինանասավորվող այս ծրագրին, որի բյուջեն կազմում է 55 մլն դոլար:
Հայաստանում ծրագրի մեկնարկին ներկա էին ինչպես հայազգի հայտնի գործարար կանայք, այնպես էլ բիզնես լեդիներ՝ արտերկրից: Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին:
Դեսպանի խոսքից անմիջապես հետո դահլիճ ներխուժեց բնապահպան ներկայացող մի աղջիկ՝ բարձրաձայն բղավելով, որ նմանատիպ ծրագրերը Հայաստանում խթանում են մարմնավաճառության զարգացմանը. «Արդեն քանի տարի է` ֆինանսավորում են նման ծրագրեր, որի նպատակը Հայաստանում մարմնավաճառության զարգացմանը նպաստելն է: Դուք ամեն ինչ անում եք, որ այս երկրում դա զարգանա, բավակա՛ն է էլի, խաղաք»,-բղավեց դահլիճ ներխուժած «բնապահպանը»: Ի դեպ, աղջիկն իր խոսքը ներկա օտարերկրացիներին հասկանալի դարձնելու համար կրկնեց նաև անգլերեն լեզվով:
Նշենք, որ սկանդալի հեղինակն իր հետ բերել էր նաև պահպանակներ, որոնք բաժանեց դահլիճի առաջին շարքում նստած հայ և օտարերկրյա մասնակիցներին:
Աղավնի Սուքիասյան


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում