Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Մոսկվայի կտրուկ հարցադրումը` Երևանին...

Վերլուծական

Հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսել կարելի է երկար. դրանք բազմակողմանի են, դարավոր ու, որ ամենակարևորն է, բարեկամական: Վերոհիշյալ տեսակետը հիմնական ընդունված այն ստերեոտիպն է, որ մեզանում, համենայնդեպս մեր ժողովրդի գերակշիռ հատվածի շրջանում, բավական լայն տարածում ունի, որ, պետք է նկատել, հիմնականում համապատասխանում է իրականությանը. ով ինչ ուզում է ասել, բայց աշխարհում դժվար թե հնարավոր լինի գտնել ևս մեկ երկիր, ում հետ մեր ունեցած հարաբերությունները կրեն նույնքան խորքային ու բազմաշերտ բնույթ, որքան Ռուսատանի Դաշնության հետ. սա աքսիոմա է:

Մարտի 6-ին, ինչպես հայտնի է, Երևանում կայացել էր Ռուսաստանից Հայաստան ժամանած ռուսական մեդիադաշտի հայտնի ու ազդեցիկ դեմքերի՝ Վլադիմիր Սոլովյովի ու Դմիտրի Կիսիլյովի՝ հայկական ԶԼՄ-ների համար կազմակերպած ասուլիսը, որում բանախոսները բավական լայնորեն անդրադարձել էին հայ-ռուսական հարաբերություններին, բայց հատկապես դրանց ներկա մակարդակին:

Այն, որ այդ հարաբերությունները հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում լրջագույն փորձությունների են ենթարկվել ու որոշակիորեն տրանսֆորմացվել, քչերը կարող են ժխտել. հատկապես հայ հասարակության շրջանում այդ հարաբերությունները, կարելի է ասել, ոչ միանշանակ են սկսել ընկալվել: Այս հանգամանքն, ինչ խոսք, ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, որ ուսումնասիրման առանձին առարկա են ու պետք է վերլուծվեն:

Ի դեպ՝ բանախոսներից հատկապես ռուս հայտնի հեռուստահաղորդավար, «Նախագահ» (2015), «Աշխարհակարգ» վավերագրական ֆիլմերի հեղինակ, ռուսական «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար, գրող Վլադիմիր Սոլովյովը, որ հայտնի է իր հայամետ դիքրորոշմամբ ու հայ ժողովրդի նկատմամբ ունեցած համակրանքով, բավական լայնորեն էր անդրադարձել Հայաստան-Ռուսաստան ներկա հարաբերություններին ու իր խոսքում մի շատ հետաքրքրական հարցադրում կատարել, որ հնչում էր հետյալ կերպ. «Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ո՞վ, դուք նրան գիտե՞ք»։

Առաջին հայացքից տարօրինակ հնչող այս հարցը, պետք է խոստովանել, իրականում չափազանց խորքային, սուր հարցադրում է ու շատ կոնկրետ մեսիջ է իր մեջ պարունակում՝ ուղղված նախևառաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Եթե փորձենք բացել հարցադրման չակերտներն, ապա այն կհնչի հետևյալ կերպ՝ ինչո՞վ է ՌԴ-ում զբաղված ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը և ինչո՞ւ չի կարողանում ըստ պատշաճի կատարել սեփական աշխատանքը մի պարագայում, երբ հակառակորդ պետության դեսպանին ողջ Ռուսաստանն է ճանաչում ու որի՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ներդրած ավանդն ուղղակի հսկայական է: Այլ կերպ ասած՝ Սոլովյովը բաց տեքստով հայտարարում է՝ Հայաստանը դիվանագիտություն չունի:

Եվ իսկապես: Բավական է մի անաչառ հայացք նետել վերջին տարիներին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան գործունեության ուղղությամբ, որպեսզի անմիջապես պարզ դառնա՝ Սոլովյովի հարցադրումն առավել քան արդիական է. ինչո՞վ է այս ողջ ընթացքում իրականում զբաղված եղել Օլեգ Եսայանն, ով, եթե ոմանք տեղյակ են, արդեն բավական տևական ժամանակ է, ինչ ՌԴ-ում ներկայացնում է հայկական պետության շահերը:

Սովորաբար ընդունված է կարծել, թե մենք հզոր ու կազմակերպված սփյուռք ունենք: Ոմանք նույնիսկ հայկական սփյուռքը աշխարհում իր ազդեցիկությամբ երկրորդն են համարում հրեականից հետո: Թե որքանով է այս բարձրագոչ պնդումն իրականությանը համապատասխանող, իհարկե, այլ հարց է, բայց որ գոնե Արևմտյան Եվրոպայի ու Ամերիկայի հայկական համայքները բացառիկ ինքնակազմակերպված ու բռունցքված են, անհերքելի իրողություն է, ինչը, սակայն, չես ասի նույն մերձավոր սձյուռքի մասին, այսինքն մեր այն հայրենակիցների, ովքեր բնակվում են ԱՊՀ երկրների տարածքում ու հանդիսանում այդ երկրների քաղաքացիները:

Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստը մնում է անհերքելի, որ Հայաստանի համար այնպիսի գերկարևոր ու հայաշատ երկրում, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, մենք այսօր չունենք կազմակերպված համայնք. Հայկական համայնքն այնտեղ իրական գործոն չի համարվում ու չունի այն կենտրոնացվածությունը, որ ունեն ասենք Արևմտյան Եվրոպայի մեր շատ համայնքներ: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Հայաստանը զրկված է կարևորագույն իր հնարավարությունից, եթե կուզեք, զենքից՝ սեփական շահերն առաջ մղելու Ռուսաստանում: Ժամանակակից աշխարհում, պետք չէ մոռանալ, հենց հասարակություններն են շատ հարցերում վճռորոշ դերակտարություն ունենում, ու եթե տվյալ հասարակությունում քո ժողովրդի, քո համայնքի ձայնը լսելի է, ու այն իսկապես գործոն է, ապա կառավարությունները կամ բաձրագույն իշխանությունները չեն կարող այդ հանգամանքի հետ հաշվի չնստել. Ռուսաստանի ներսում մենք կոնկրետ անելիքներ ունենք, խնդիրներ ունենք լուծելու, ինչը, ցավոք, չի արվում ու չի արվում նախևառաջ դեսպանատան մեղքով, ինչ-որ մեկի ոչ այնքան պրոֆեսիոնալ լինելու պատճառով:

Թե որն է Օլեգ Եսայանի բանուգործի անունը Մոսկվայում, մեզ այդպես էլ այս տրիների ընթացքում պարզ չդարձավ. ըստ էության՝ գործ ունենք երկրորդ Յուրի Վարդանյանի հետ, ինչը պետք է խոստովանենք, համազգային խայտառակություն է: Հիմա հարց՝ ինչպես կարող են հայ-ռուսական հարաբերությունները միմիայն վերելք ապրել, եթե Մոսնկվայում մեր ժողովրդին ներկայացնող թիվ մեկ դեմքը կոմպետենտ մեկը չէ ու մղոններով հեռու է դիվանագիտությունից՝ ընդհանրապես:

Մեկ բան պարզ է՝ ռուս բանախոսների ասածից պետք է կոնկրետ դասեր քաղել, պետք է հասկանալ այն «մեսիջները», որոնք Կրեմլը ուղղում է մեզ՝ այս երկուսի բերանով. շանս դեռևս ունենք…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված