Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը Սյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանությունները Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանը Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասին Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ Իրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան Մերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառով 

Լևոն Տեր-Պետրոսյանի գաղտնի առաքելությունը…

Վերլուծական

Ցանկացած մասշտաբի քաղաքական ընտրությունների առանձահատկություններից մեկն էլ, առանց որի ոչ մի ընտրական գործընթաց տեղի չի ունենում, անկասկած, քաղաքական ուժերի կողմից առաջ քաշվող կարգախոսներն են. սա քաղաքական մշակույթի մաս է կազմում բոլոր երկրներում ու ոչ միայն հանդիսանում է հասարակությանը այս կամ այն քաղաքական ուժի ծրագրերի ամփոփ ներկայացման կերպ, այլև նախանշում այն քաղաքական ձգտումներն ու պլանները, որոնց կրողի դերում հանդես է գալիս տվյալ քաղաքական ուժը:

Հայաստանում ևս, ինչպես կարելի է նկատել, քաղաքական լոզունգների ու կարգախոսների պակաս այս ընտրություններին առանձնապես չկա, ու դրանք, ըստ էության, համահունչ են դրանց ներքո հանդես եկող քաղաքական ուժերի ծրագրերին ու ունեցած ձգտումներին (համենայն դեպս՝ մեծամասամբ): Այդ լոզունգների ու կարգախոսների մեջ, սակայն, ամենաառանձնահատուկ կարգախոսներից մեկը «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի կարգախոսն է՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»: Համաձայնե՛ք՝ բավականին ինքնատիպ քաղաքական լոզունգ, որի հիմքում, ըստ էության, ընկած է արցախյան հիմնահարցի կարգավորման՝ տվյալ քաղաքական ուժի տեսլականը:

Ինչպես կարելի է նկատել, դաշինքի կարգախոսն, ի տարբերություն մյուսների, լիովին զուրկ է տնտեսական բաղադրիչից. հանգամանք, որը չնկատել ու ինչ-որ իմաստով՝ նաև տարօրինակ չհամարել, չենք կարող. վերջիվերջո, հասարակության ամենալայն շերտերին հուզող թիվ մեկ թեման այսօր երկրի տնտեսությունն է, ու տրամաբանական կլիներ, եթե «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքն իր կարգախոսը մշակելիս հաշվի առներ նաև այս կարևոր իրողությունը, ինչը, փաստացի, չի արել: Եվ ուրեմն՝ հարց. ինչո՞ւմն է բանը:

Կասկած լինել չի կարող այն բանում, որ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի նախընտրական կարգախոսն ամենևին էլ պատահականության սկզբունքով չէ, որ ընտրվել է. սրա նպատակը հասարակության շրջանում ջերմաստիճանի յուրատեսակ ստուգում անցկացնելն է՝ պարզելու այն կարևորագույն հարցը, թե Հայաստանի ժողովուրդը որքանով է պատրաստ արցախյան հարցում գնալու հնարավոր զիջումների կամ ինչ հասարակական ռեակցիա կարելի կլինի ակնկալել, եթե Հայաստանի իշխանություններն, այնուամենայնիվ, ստիպված լինեն գնալու որոշակի քայլերի:

Դաշինքի քարոզարշավը, որի ընթացքում ժողովրդի հետ տեղի ունեցող հանդիպումները հիմնականում սկսվում ու ավարտվում են խաղաղասիրական կոչերով ու յուրատեսակ բացատրական ելույթներով, ինչպես, ասենք՝ նույն Թալին քաղաքի պարագայում, ընթանում է իշխանությունների հետ նախապես ձեռք բերված համաձայնությունների ու պայմանավորվածությունների շրջանակներում՝ ըստ նախապես մշակված ու լավ պլանավորված սցենարի. Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա կողմից ղեկավարվող ուժի թիվ մեկ առաքելությունն այս ընտրություններին հասարակության շրջանում գերիշխող տրամադրությունների բացահայտումն է:

Թե ինչ տրամադրություններ են իշխում հասարակության ամենալայն շերտերում, և թե հատկապես որ քաղաքական ուժի կողմից առաջ քաշված գաղափարներն են առավելապես հոգեհարազատ ժողովրդին, իհարկե, ցույց կտան ընտրությունների արդյունքերը, բայց, որ որոշ ուժեր իրենց ուսերին առել են ամենևին էլ ոչ նախընտրական տրամաբանությունից բխող ֆունկցիաներ, ակնհայտ է. չերևացող ու շատ լուրջ գործընթացներ են ընթանում քաղաքական հետնաբեմերում, որոնց պետք է պատրաստ լինել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը
Ամենադիտված