«Թող մնա, ամսի 2-ին կմորթենք»
Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Ծառուկյան» դաշինքը՝ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ, քարոզարշավ է իրականացնում Տավուշի մարզում։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Այրում համայնքում Գագիկ Ծառուկյանը հանդիպեց քաղաքացիների հետ։ Այստեղ քաղաքացիները ցանկություն հայտնեցին Ծառուկյանին ընդունել գառան զոհողությամբ, սակայն վերջինս չցանկացավ. «Թող մնա, ամսի 2-ին կմորթենք», դիմելով Շարմազան պապին՝ ասաց Գագիկ Ծառուկյանը։
Բուռն հարցուպատասխանների, քննարկումների մթնոլորտում անցավ այրումեցիների հետ հանդիպումը։























































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում