Երևանում «Ford Fusion»-ը բախվել է էլեկտրական հեծանիվի․ կա վիրավոր Տավուշում հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 11,3 կմ հատվածը Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն Դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով Աշխարհի առաջնության գավաթի պատմությունը․ ո՞վ է ստեղծել ֆուտբոլի ամենահայտնի խորհրդանիշը Ուսանողներն ու աշակերտները հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ) Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են խաղաղապահության և տարածաշրջանային անվտանգության հարցեր Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Մեծ Բրիտանիան և Շվեդիան Ուկրաինայի համար 16 ժամանակակից ինքնաթիռ կգնեն․ Սթարմեր Մաշտոցի ոստիկանները բացահայտել են մեքենաների հայելու ապակիների գողությունների շարքը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ) Հայաստանում կիբերհանցագործության գործով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի 

Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Քաղաքական

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ:
Նախագահն ընդգծել է, որ այս հանդիպումը նախևառաջ լավ առիթ է՝ ամփոփելու նախորդ տարիների ձեռքբերումները և ուղենշելու հետագա անելիքները' նկատի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության ընթացքում Հայաստանը երբևէ չի դադարել ջանքեր գործադրել՝ խրախուսելու կազմակերպության արժեքների և ֆրանսերենի տարածմանը: Նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ է, որ Հայաստանում արդեն գործում է ֆրանսերենով կրթական ողջ ցիկլը՝ մանկապարտեզից մինչև համալսարան:

Կազմակերպության հետ համագործակցությունը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, նպաստեց ոչ միայն Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը, այլև հարթակ հանդիսացավ կազմակերպության անդամ և դիտորդ երկրների հետ երկկողմ կապերի ամրապնդման և միջազգային համագործակցության ընդլայնման համար։ Այս առումով, ըստ Նախագահի, առանցքային դեր ունեցավ 2015 թվականին Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի անցկացումը Հայաստանում:

ՀՀ Նախագահը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ երկուստեք կարևորել են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների միջև հաստատված սերտ համագործակցությունը: Այդ համատեքստում նշվել է Ֆրանկոֆոնիայի քաղաքապետերի միջազգային ասոցացիայի հետ ծավալված փոխգործակցությունը, որի արդյունքում մայրաքաղաք Երևանի մի շարք դպրոցներում պայմաններ են ստեղծվել ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար, վերանորոգվել են երաժշտության և արվեստի դպրոցներ, գրադարաններ:

Անդրադարձ է եղել նաև ֆրանկոֆոն ընտանիքին վերաբերող արդի խնդիրներին, զրուցակիները մտքեր են փոխանակել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ հանդիսացող երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության շուրջ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կազմակերպության և անձամբ տիկին Ժանի հավասարակշռված դիրքորոշման համար: Աջակցությունը խնդրով զբաղվող միակ մասնագիտացված ձևաչաձի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ըստ Սերժ Սարգսյանի, աջակցություն է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված աշխատանքներին: Նման հեղինակավոր գագաթնաժողովը մեր երկրում անցկացնելու որոշումը, Նախագահի խոսքով, ոչ միայն վկայում է կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի հանձնառության, այլև մեր երկրի հանդեպ բարձր վստահության մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դա շատ պարտավորեցնող է, և Հայաստանը հաստատակամ է ապահովելու այդ կարևոր իրադարձության հաջողությունը:

Հանրապետության Նախագահը կազմակերպության Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին, նշելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ կազմավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, իսկ ՀՀ արտգործնախարարը կազմակերպության հետ համատեղ արդեն իսկ զբաղված է նախապատրաստական միջոցառումների ծրագրի մշակմամբ: Նախագահն առաջարկել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել կայուն զարգացման, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, երիտասարդության հետ կապված հարցերի վրա:

Նախագահ Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակում նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում. «Ուրախ եմ առաջին անգամ գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության' բազմազանության, համերաշխության, երկխոսության և համագործակցության մեծ ընտանիքի կենտրոնակայանում: Հայաստանը, որ կազմակերպությանն իր ներգրավվածության տասը տարիների ընթացքում վաստակել է ակտիվ անդամպետություն կոչվելու իրավունքը, հանձնառու է առաջ մղել ֆրանկոֆոն արժեքները, որ համամարդկային են: Ասվածի վկայությունն է այն վստահությունը, որ Կազմակերպության անդամ-երկրներն ու ղեկավարությունը ցուցաբերեցին Հայաստանի նկատմամբ՝ որոշելով Հայաստանում անցկացնել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը: Անկասկած, մենք պատվով կիրականացնենք վստահված առաքելությունը»,-գրել է Նախագահը:

Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահը և Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման ու ջերմ ընդունելության համար և տիկին Միկայել Ժանին գագաթնաժողովից առաջ ևս հրավիրել է Հայաստան:

Գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիան հարուստ է իր բազմազանությամբ և այն ժառանգությամբ, որ կրում են իր անդամները, ինչպես նաև այն ուղերձով ու ապագայի տեսլականով, որ կազմակերպությունը կարողանում է փոխանցել Ֆրանկոֆոնիայի մյուս անդամներին: Նա վստահեցրել է, որ կազմակերպությունում ոգևորությամբ են սպասում հայաստանյան գագաթնաժողովին, որը, իր համոզմամբ, լավ հնարավորություն է հայ ժողովրդի համար ցույց տալու վերապրելու, արարելու իր կամքի մեծ ուժը և հաստատակամությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում «Ford Fusion»-ը բախվել է էլեկտրական հեծանիվի․ կա վիրավորԵրևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոցՏավուշում հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 11,3 կմ հատվածըՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունԻրանը Թրամփին պատկանող անշարժ գույքը հայտարարել է հարվածների օրինական թիրախՀոգեբանը բացատրել է երեխայի վախի և ֆոբիայի տարբերությունըԴեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով Աշխարհի առաջնության գավաթի պատմությունը․ ո՞վ է ստեղծել ֆուտբոլի ամենահայտնի խորհրդանիշըՈւսանողներն ու աշակերտները հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են խաղաղապահության և տարածաշրջանային անվտանգության հարցերՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի հյուրանոցում 25 զբոսաշրջիկ սննդային թունավորում է ստացելՓաստաբանը պարզաբանել է, թե որ դեպքերում աշխատակիցը կարող է վճարումներ ստանալ նաև աշխատանքից ազատվելուց հետոՆյու Յորքը պատվել է անտառային հրդեհների ծխովՄեծ Բրիտանիան և Շվեդիան Ուկրաինայի համար 16 ժամանակակից ինքնաթիռ կգնեն․ Սթարմեր Հետազոտությունը հերքել է էպիդուրալ անզգայացման վտանգավորության մասին տարածված կարծիքըԳերագույն ռադայի պատգամավորը հայտնել է Ֆեդորովի պաշտոնանկության մասինՄաշտոցի ոստիկանները բացահայտել են մեքենաների հայելու ապակիների գողությունների շարքըԱրգենտինայի հավաքականին ՖԻՖԱ-ի պատժամիջոցներ են սպառնում քաղաքական պաստառի պատճառովՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)Իրանում նշել են ԱՄՆ-ի հետ համաձայնագրին վերադառնալու պայմանըՀայաստանում կիբերհանցագործության գործով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է կառավարության նոր կազմըԱսիայի ամենաթանկ ընկերությունը ևս 100 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսությունումԶելենսկիին մեղադրել են ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի հրահանգ տալու մեջԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայից ժամանած գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներինԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Կառավարությունը 545,5 մլն դրամ կհատկացնի Երևանի կենտրոնական փողոցի վերանորոգմանըՀայաստան-Էստոնիա համագործակցությունը ՆԳ ոլորտում կխորանաԿասեցվել է «ՀԱՍՄԻԿ ՄԱՐԶԱԿԱՆ ՍՊՈՐՏ-ՃԱՄԲԱՐ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղար հետԵրեմ Սարգսյան․ Իրավապահ համակարգը կատարում է Ծառուկյանին պատժելու քաղաքական հրահանգըՆոր Զելանդիայում հայտարարվել է ցունամիի վտանգի մասինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հայկական սննդամթերքի արտահանումը ամերիկյան շուկաՎերականգնողական աշխատանքների ժամանակ փլուզվել է Իտալիայի 100-ամյա դատարանի շենքը Շվեդիան լրացուցիչ 145.71 միլիոն դոլար է հատկացնում Համաշխարհային բանկի երաշխիքների համար Ուկրաինայում2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսահմանափակվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը (տեսանյութ)Վենսը խոստովանել է, որ Սպիտակ տունը ձախողել է Էփշտեյնի գործըԻնձ կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք. Արեգնազ ՄանուկյանՊետբյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերինՄոսկվայի հայկական եկեղեցում աղոթք է անցկացվել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ)Քաղաքացիներին զգուշացրել են հաշվիչների ստուգման անվան տակ տարածվող նոր խարդախության մասին. ՌԴՀարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ Google Play-ից հեռացվել են Mail.ru-ի և «Օդնոկլասնիկի» հավելվածներըԻրավապահ համակարգը բացառապես կատարում է Ծառուկյանին պատժելու քաղաքական հրահանգը․ փաստաբանԹուրքիայում երկհարկանի ավտոբուսի վթարի հետևանքով 46 մարդ է վիրավորվելԱլավերդու թիվ 6 մանկապարտեզը քարուքանդից դարձավ ահա այսպիսին. Արեն Մկրտչյան (տեսանյութ)Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասինՆեթանյահուն չեղարկել է հաջորդ շաբաթ ԱՄՆ կատարելիք իր ծրագրած այցըԱյսօր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանի ծննդյան օրն է
Ամենադիտված