«Բավարիա»-ն պայքարից դուրս թողեց «Արսենալ»-ին (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալեց Մյունխենի «Բավարիա»-ին և պարտվեց 1:5 հաշվով:
Հանդիպման 20-րդ րոպեին Թեո Ուլքոթը բացեց հաշիվը: Խաղի 53-րդ րոպեից դաշտի տերերը մնացին 10 հոգով. հեռացվեց Կոսելնին:
Մյունխենյան թիմը երկրորդ խաղակեսում կարողացավ հինգ անգամ գրավել դաշտի տերերի դարպասը: 55-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին դիպուկ իրացրեց 11 մետրանոցը, որին հաջորդեցին Ռոբիենի (68') ու Կոստայի (78') գոլերը: Իսկ Արտուրո Վիդալը խաղի վերջին 10 րոպեում դուբլ ձևակերպեց` աչքի ընկնելով 80-րդ և 85-րդ րոպեներին:
Երկու խաղերի արդյունքում գրանցված 10:2 հաշիվը մյունխենցիներին հաջորդ փուլի ուղեգիր բերեց:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը