«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների Թբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն 36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսում Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել The Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ին Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում են Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին 

«Փաստ». «Չգրանցված դեղերը մեծ ռիսկայնություն են պարունակում». Սաթենիկ Մկրտչյան

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» եզրակացությամբ «Պրեստանս» 5 մգ/10 մգ, դեղահատեր, N30 (սերիա 0590516, պիտանիության ժամկետ՝ 11.2018 թ.) և «Ցեֆտրիաքսոն–Աստերիա» 1 գ դեղերի նմուշների ուսումնասիրությամբ պարզվել էր, որ դրանք կեղծ են: Դրան հաջորդեց Առողջապահության նախարարության հայտարարությունն այն մասին, որ հայտնաբերված կեղծ դեղերից մեկը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության «Պրեստանս» 5 մգ/10 մգ, 5 մգ/5 մգ, 10 մգ/5 մգ դեղն է եղել:
«Պրեստանսի» կեղծ և օրիգինալ դեղի առաջին էական ու նկատելի տարբերությունը սերիայի թվերի անհամապատասխանությունն էր: Գրանցված տարբերակի սերիան 6 նիշից է բաղկացած եղել, իսկ կեղծի դեպքում՝ 7:
Նախորդ շաբաթ էլ Առողջապահության նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել էր, որ նախարարությունը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ համատեղ ձեռնարկել է միջոցառում, ըստ որի' բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, 15–օրյա ժամկետում կարող են դիմել պատկան մարմիններին' ներկայացնելով դեղի տուփը և անձը հաստատող փաստաթուղթ: Դեղի կեղծ նմուշները բնակչությունից հետ հավաքելուց հետո' մարդկանց կտրամադրվի նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղը: Իսկ գործընթացն էլ պիտի տևի մինչև մարտի 20–ը:
«Պրեստանս» դեղը կեղծողները այնքան էլ քիչ եկամուտ չէին ունենա, եթե, իհարկե, կեղծիքը չբացահայտվեր և հնարավոր է նույն կերպ շարունակեին գործունեություն ծավալել, քանի որ նշված դեղատեսակի մեկ տուփը միջինում վաճառվում է 6–7 հազար դրամի սահմաններում:
Առողջապահության նախարարի օգնական Սաթենիկ Մկրտչյանը «Փաստի» հարցին, թե դեղի կեղծ նմուշները որքանով են վտանգավոր դրանք գնած բնակչության համար, պատասխանեց, որ անվտանգ է միայն այն դեղը, որը գրանցված է Հայաստանում և կեղծված չէ: Հակառակ պարագայում և ցանկացած այլ դեպքում արդեն խոսք է գնում ռիսկայնության մասին, քանի որ չգրանցված լինելու պարագայում այն պարունակում է որոշակի ռիսկեր:
Հարցին, թե այս ընթացքում որքան է կեղծ դեղատեսակ հավաքագրվել, պատասխանեց, որ այդ մասին չեն կարող ասել. «Համապատասխան մարմինը այդ տվյալներին տիրապետում է, բայց այս պահին քանի դեռ վերջնական կամ որևէ հստակ բան չկա, ոչինչ չենք կարող ասել»,– նշեց նախարարի օգնականը:
Այն դիտարկմանը, թե նախարարությունը կեղծ դեղերը բնակչությունից հետ հավաքելու և փոխհատուցելու համար 15–օրյա ժամկետ է սահմանել և հնարավոր է, որ սահմանված ժամկետից հետո էլ շարունակի փոխհատուցում անել՝ Սաթենիկ Մկրտչյանն ասաց, որ եթե հատուկ դեպքեր լինեն՝ այո:
«Չեմ կարծում, թե մարդկանց առողջության հետ կապված կլինեն որոշակի սահմանափակումներ: Բայց ամեն դեպքում 15–օրյա ժամկետը բավական է, և եթե այլ հարց կլինի՝ նախարարությունը լրացուցիչ կքննարկի ու որոշում կկայացնի»,– նշեց նա:
Լևոն Ալթունյանի օգնականի խոսքով՝ դեռ ուսումնասիրություններ են արվում, թե ում կողմից է ներկրվել կեղծ դեղը: Սակայն նախարարությունն այլևս իրավասություն չունի հետևելու գործի ընթացքին, Առողջապահության պետական տեսչությունը հայտնաբերել է դրանք և արդեն գործերն ուղարկվել են Ազգային անվտանգություն:
Սաթենիկ Մկրտչյանը նաև հավելեց, որ անհամապատասխան են եղել առաջնային և երկրորդային փաթեթի պիտակի գունային երանգները, պիտակի տպագրական տառաչափերը: Միաժամանակ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դեղի բաղադրությունը առերևույթ նման է գրանցված տարբերակի դեղահաբի բաղադրությանը, բայց ունի էական շեղումներ, որոնց թվաբանական ցուցանիշները կտրամադրվեն դեղի արտադրող և ապրանքային նշանի սեփականատեր «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությանը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցում
Ամենադիտված