«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների Թբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն 36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսում Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել The Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ին Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում են Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին 

«Փաստ». Ինչպես են Մարտի 8–ը տոնում պաշտոնյա կանայք

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպե՞ս են պաշտոնյա կանայք տոնում Կանանց միջազգային տոնը: Հարցի պատասխանը գտնելու համար «Փաստը» զրուցել է պաշտոնյա մի քանի կանանց հետ՝ պարզելով, որ ոմանք նախըտրական այս լարված շրջանում տոն–մոն երկրորդ պլան են դրել՝ առաջնահերթությունը տալով քարոզարշավին:
Մասնավորապես նման ոգևորությամբ Մարտի 8–ն է նշելու արդարադատության նախարար, ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համապետական ցուցակի 3–րդ համարը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը: Արփինե Հովհաննիսյանը «Փաստի» հարցին, թե ինչպե՞ս է նշելու Մարտի 8–ը, բավական ուրախ տրամադրությամբ լակոնիկ պատասխան տվեց, այն է՝ քարոզարշավով:
Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության առաջնորդ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ նշեց, որ այդ օրն իր դուստրերի և ընկերուհիների շրջապատում կանցկացնի: «Աղջիկներիս և մի քանի ընկերուհիների հետ կփորձեմ այդ օրն ավելի գեղեցիկ և բովանդակալից դարձնել: Հնարավոր է տանը նշենք, քանի որ սովորաբար ինձ հյուր են գալիս»,– նշեց նա: Պատգամավորի խոսքով' ինքը երբեք չի կարևորել նվերի արժեքը, կարևորը բովանդակությունն է: Վերջինս նվերի ընտրության հարցում բավական երկար է մտածում և փորձում ամեն մեկին ըստ իր նախասիրությունների և անհրաժեշտության նվերներ գնել. «Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ինձնից նվերներ կստանան շատ ուրախալի անակնկալ կունենան»: Մեր այն հարցին էլ, թե արդյոք կա մի այնպիսի նվեր, որ հիշվել է իր ամբողջ կյանքում, պատասխանեց, որ դա շատ երիտասարդ տարիքում է եղել: «Շատ անսպասելի անակնկալ էր ինձ համար, առ այսօր ես այդ գաղտնիքը որևէ մեկի չեմ բացել և երևի թե այդ մասին չխոսեմ: Բայց կարող եմ մի բան փաստել՝ այդ անակնկալն ինձ այնքան ուրախացրեց և այնքան բովանդակալից ու խոստումնալից էր, որ ես առ այսօր այդ մասին հիշում եմ»,– խոստովանեց պատգամավորը:
ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ, ով զրույցի պահին քարոզարշավի շրջանակներում գտնվում էր Արմավիրում, նշեց, որ որևէ կերպ չի պատրաստվում նշել այդ տոնը: «Ես Մարտի 8–ը' հեղափոխական Կլառա Ցետկինի օրը, չեմ նշում: Ես ընդհանրապես տոնամոլ չեմ: Շատ տոներ և հատկապես մարտի 8–ը ինձ համար պայմանական օրեր են: Կանանց պետք է գնահատել ոչ միայն այդ մեկ օրը: Ես դա համարում եմ ինչ–որ հատուկ նվաստացուցիչ օր: Հատուկ այդ օրը պիտի՞ հիշեն ու շնորհավորեն կանանց: Դրա համար էլ Մարտի 8 օրն ինձ համար ընդհանրապես գոյություն չունի: Գիտեմ, որ պատասխանս կտարբերվի մնացած բոլոր հերթապահ պատասխաններից, բայց բոլոր դեպքերում դա այդպես է՝ կանանց պետք է գնահատել տարվա բոլոր օրերին և ոչ թե առանձնացնել հատուկ օր և դրանով ընդամենը նվաստացնել կնոջը. այդ հատուկ օրը հատուկ վերաբերմունք ցուցաբերել: Դրա համար էլ Մարտի 8–ն ինձ համար սովորական շարքային օր է, ինչպես մարտի 3–ը, 4–ը կամ փետրվարի 11–ը»,– ասաց նա:
Մեկ այլ կին–պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանն էլ, ով խոսելու պահին Փարիզում էր և պատրաստվում էր ինքնաթիռ բարձրանալ, ասաց, որ գործուղումից Հայաստան վերադառնալուն պես տոնը կնշի իր ընտանիքի հետ:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշելով, որ հարցերին հեռախոսով չի պատասխանում, ավելացրեց միայն, որ վաղը մամուլի ասուլիս ունի:
Հավելենք միայն, որ կանանց միջազգային օրն ի սկզբանե անվանում էին Աշխատավոր կանանց միջազգային օր: Տոնի նախապատմությունն էլ հետևյալն է. Սոցիալ–դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թ. մարտի 8–ին կայացավ ցույց կանանց իրավահավասարության համար։ Այդ օրն ավելի քան 15 հազար կանայք շրջեցին ողջ քաղաքով՝ պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ և ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալ։
1910 թ. ԱՄՆ–ի պատգամավորուհիները ժամանելով Կոպենհագեն՝ այնտեղ հանդիպեցին կոմունիստ Կլարա Ցետկինի հետ, ով և սահմանեց կանանց միջազգային օրը։ Ենթադրվում էր, որ կանայք այդ օրը ցույցեր և երթեր էին կազմակերպելու՝ դրանով հասարակության ուշադրությունն իրենց խնդիրների վրա կենտրոնացնելու համար»։

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցում
Ամենադիտված