Թբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն 36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսում Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել The Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ին Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում են Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին Բախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը 

«Փաստ». ԱՄՆ–ը մատ է թափ տալիս Հայաստանին

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ–ի Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների 2016–ի զեկույցը: Զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանին, Հայաստանում տիրող մարդու իրավունքների վիճակին: Ուշագրավն այն է, որ հրապարակված լինելով ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրություններից առաջ (համընկնումը, իհարկե, զուգադիպություն է)' այն հստակ մեսիջներ է պարունակում ՀՀ իշխանություններին: Ընդ որում, ոչ լավ առումով:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի' Կոնգրեսին փոխանցած զեկույցում, մասնավորապես նշվում է. «Քաղաքական դաշտում գերակայող դիրք ունեն նախագահ Սերժ Սարգսյանը և նրա առաջնորդած Հանրապետական կուսակցությունը: 2013 թ. նախագահական և 2012 թ. խորհրդարանական ընտրությունները, 2015–ի սահմանադրական հանրաքվեն վարչարարության առումով լավ կազմակերպված էին, բայց գրանցված լուրջ խախտումները կասկածի տակ են առնում ընտրական գործընթացի ամբողջականությունը»: Ասել կուզի, Ս. Սարգսյանը' որպես նախագահ և ՀՀԿ խմբակցությունը' որպես ԱԺ–ում մեծամասնություն և կառավարություն ձևավարող ուժ, ըստ ԱՄՆ–ի, լեգիտիմության խնդիր ունեն:
Եթե համարենք, որ Ս. Սարգսյանի պաշտոնավարումն ավարտվում է 2018–ին, իսկ ՀՀԿ–ինը, գոնե այս կազմով, ապրիլի 2–ին, ապա զեկույցի այս հատվածն ավելի շատ ուղղված է ապագային, այն է' առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Այն, որ ԱՄՆ–ն ուշիուշով հետևում է այս ընտրություններին, գաղտնիք չէ: Մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ–ի դեսպան Ռիչարդ Միլսը իր հարցազրույցում շեշտել էր դրանց կարևորությունը: Ու դրանով էր պայմանավորել' նոր ԸՕ–ով նախատեսված, այսպես ասած, տեխնոլոգիական նորարարությունների ներդրման ֆինանսավորմանը մասնակցելը: Ապրիլին կայանալիք ընտրությունների' ազատ և արդար անցկացնելու անհրաժեշտությունը շեշտել էր նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Իհարկե, ՀՀ իշխանությունները լիովին գիտակցում են, թե առաջիկա ընտրություններն ինչ կարևորություն ունեն Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Այդ զարգացումը ենթադրում է, նախևառաջ, օժանդակություն ֆինանսական առումով' ի դեմս նոր վարկերի, դրամաշնորհների ու ներդրումների: Արևմուտքն արդեն իսկ խոստացել է նոր աջակցություն, բայց ընտրություններից հետո: Իսկ առանց այդ աջակցության Հայաստանի տնտեսությունը երկար չի դիմանա: Դա իր հերթին նշանակում է, որ իշխանությունները չեն կարողանա վերահսկել իրավիճակը: Այսինքն' դա ուղղակի սպառնալիք կլինի իրենց իսկ աթոռին: Ու մեզ դժվար թե օգնի մեր սիրելի ԵՏՄ–ն, քանի որ Ռուսաստանն ինքը փողի կարիք ունի:
Մյուս կողմից, Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը հավասարակշռում է մեր անդամակցությունը ԵՏՄ–ին ու ՀԱՊԿ–ին արդեն անվտանգության տեսանկյունից:
Եվս մեկ կարևոր մեջբերում Պետքարտուղարության զեկույցից: «Համատարած կոռուպցիան Հայաստանի առջև ծառացած ամենաբարդ հիմնախնդիրներից մեկն է, և դրա դեմ կառավարության պայքարը սոսկ մակերեսային է:
Օլիգարխները կապեր ունեն կառավարության հետ և մենաշնորհ են հաստատել տնտեսությունում: Ավելին, իշխանությունն անտեսում է կառավարության պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին մամուլի հրապարակումները:
Կոռուպցիան առկա է շինարարության բիզնեսում, պետական, դատական ատյաններում, գնումների ոլորտում, հարկային, մաքսային, կրթական, առողջապահության համակարգերում և բանակում»:
Այսօր ԱՄՆ–ի և ընդհանրապես Արևմուտքի համար կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք մեր իշխանությունները ինչ դիրքորոշում կորդեգրեն կոռուպցիայի դեմ պայքարում: Նույն Ռ. Միլսն ու Պ. Սվիտալսկին այս հանգամանքով էին պայմանավորել Հայաստանին տրվելիք հետագա ֆինանսական օգնությունը և համագործակցությունն ընդհանրապես: «Ինձ մտահոգում է կոռուպցիայի խնդիրը, այն ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ մարդու իրավունքների, ժողովրդավարության և նաև ազգային անվտանգության հարցերում: Այս ամենը կարևոր է Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների համատեքստում»,– իր հարցազրույցում նշել էր դեսպան Միլսը:
Ու եթե իր զեկույցում Պետքարտուղարությունը նման շեշտադրումներ է անում, նույնիսկ կոնկրետ դեպքեր նշում (մասնավորապես, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալը), ուրեմն ՀՀ իշխանությունները լուրջ հետևություններ անելու խնդիր ունեն:
Պատահական չէ, որ դեռ ընտրություններից շատ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց' ամեն ինչ անելու ենք, որ այս ընտրություններն անբիծ լինեն: Թերևս Արևմուտքից եկող այս մեսիջներով էր պայմանավորված նաև ընդդիմության հետ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի գալու հանգամանքը:
Ինչ էլ լինի, ապրիլի 2–ի ընտրությունների որակը շատ բանով կանխորոշելու է այն ճանապարհը, որով Հայաստանն ընթանալու է առաջիկա տարիներին: Ու այս անգամ վարչարարական առումով լավ կազմակերպված լինելը ՀՀ իշխանություններին, թերևս, չփրկի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել Կիևին
Ամենադիտված