Ժողովրդին հուզող խնդիրները կարելի է ամփոփել չորս գլխավոր լուծումներով. Վարդան Օսկանյան
Քաղաքական
Ժողովրդին հուզող խնդիրները կարելի է ամփոփել չորս գլխավոր լուծումներով:
Այս մասին այսօր ասաց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը: Նշենք, որ դաշինքի անդամներն այսօր՝ մարտի 11-ին, նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպումներ են ունենում Երևանի Ավան, Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններում:
Վարդան Օսկանյանն իր ելույթում նշեց չորս գլխավոր լուծումները. «Առաջինը՝ արդարության, իրավասության և ժողովրդավարության վերականգնումն է Հայաստանում: Այսօր, միջազգային հանրության գնահատականներով՝ Հայաստանն ընկալվում է որպես ավտորիտար պետություն, կոռուպցիոն ռիսկեր ունեցող: Երկրորդ խնդիրն անվտանգությունն է, արտաքին քաղաքկանություն վարելը, ԼՂՀ հարցի կարգավորումը: Երրորդը տնտեսական զարգացումն է. աշխատատեղերի ստեղծումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը: Եվ չորրորդը՝ Հայաստանը դարձնել Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ընդհանուր տունը և ողջ հայության վերջին հանգրվանը»,- ասաց նա:
ՀՀ նախկին արտգործնախարարը հավատացրեց՝ այս չորս ուղղություններով Հայաստանը կարող է շատ արագ առաջընթաց արձանագրել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում