Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանը Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասին Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ Իրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան Մերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառով Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումը 

Բրյուսելի ազդանշանը` Երևանին…

Վերլուծական

Նորություն չենք լինի հայտնած, եթե նշենք, որ Հայաստանում վերջին տասնամյակներում անցկացված բոլոր քաղաքական ընտրությունները մշտապես մեկ բանով են աչքի ընկել. դրանց հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը բավականին բարձր է եղել: Բացառություն չեն և այս ընտրությունները, որոնք, պետք է նկատել, մեծ հետաքրքրություն են առաջ բերել միջազգային հանրության մոտ. մեր երկրում զանազան արևմտյան դիվանագետներ ու Հայաստան այցելող եվրոպացի պաշտոնյաներ իրենց հարցազրույցներում ու ելույթներում հաճախ են շեշտում արդար ընտրություններ անցկացնելու կարևորության մասին:

Այսպես՝ պարզվում է՝ հայկական ԶԼՄ-ներից մեկին տված իր հարցազրույցներից մեկում բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, եվրոպացի քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։ Խոսելով դրանց անցկացման որակից՝ Չարնեցկին, մասնավորապես, ասել է. «Իհարկե, ընտրախախտումները չեն օգնի ՀՀ-ԵՄ հարաբերություններին և կարող են հանգեցնել տարաբնույթ հետևանքների, այդ թվում՝ սահմանափակելով Հայաստանի մասնակցությունը, ասենք՝ ԵՄ մի շարք ծրագրերի, բայց ես չեմ կարծում, որ ամեն բան կհասնի դրան»:

Առաջին հայացքից ուլտիմատիվ երանգներով հագեցած այս խոսքը, պետք է նկատել, բավական խորքային տարրեր է իր մեջ պարունակում: Չարնեցկին, ժողովրդական լեզվով ասած, մի կողմից յուղում է, մյուս կողմից՝ դաղում՝ հստակ հասկացնելով իշխանություններին, որ թեպետ Եվրոպան խիստ կարևորում է Հայաստանում փոփոխությունների իրականացումն ու դրանց հասնելու ճանապարհին ընտրությունների անցկացման որակը չափազանց ազդու հագամանք է դիտարկում, բայց հրաժարվում է՝ Հայաստանի հետ խոսել շանտաժի լեզվով: Այլ կերպ ասած՝ եվրոպացի պաշտոնյան «փափուկ բարձ է դնում» իշխանությունների գլխի տակ՝ շատ լավ պատկերացնելով ստեղծված իրավիճակը:

Այն, որ ժողովրդավարական ինստիտուտների վիճակն ու, մասնավորապես, քաղաքական ընրությունների անցկացման կուլտուրան ԵՄ-ն մշտապես կարևորել է հարևան երկրների հետ իր հարաբերություններում, աքսիոմատիկ իրողություն է: Իրողություն է նաև այն, որ գործընկեր երկրներում ժողովրդավարության մակարդակի հարցն ամեն անգամ երկրորդ պլան է մղվել այն ժամանակ, երբ բարի ցանկություններին հակադրվել են ռեալ իրողությունները. չնայած երբեք Եվրոպան չի դադարել ձգտել՝ զարգացնելու իր համար կարևոր երկրներում ժողովրդավարական ինստիտուտները, սակայն երբեք չի փորձել իր հարաբերություններն այդ նույն երկրների հետ պայմանավորել բացառապես դեմոկրատիայով: Ռեալ պոլիտիկն, ինչպես ասում են, իրենը միշտ էլ թելադրել է:

Վստահաբար, այս պարագայում ևս գործ ունենք նմանատիպ մի իրողության հետ: Եվրոպացիները վաղուց են հասկացել, որ Երևանի հետ ուլտիմատումների լեզվով խոսելն անպտուղ բան է, քանի որ այլընտրանք միշտ էլ լինում է՝ այլընտրանք, որը կարող է այնքան էլ չհամապատասխանել Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերին: Ուստի՝ հայ-եվրոպական հարաբերություններն ավելի շատ պայմանավորվում են ոչ թե ներկա ընտրությունների անցկացման որակով, թեպետ դրանք ևս կարևոր են, այլ՝ Հայաստանի հետագա պատրաստակամությամբ՝ ստորագրելու ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը: Ահա թե ինչն է լինելու վճռորոշ գործոնը Արևմուտք-Հայաստան կապերի հարցում առաջիկայում:

Արդյոք հայաստանյան իշխանությունները կգնա՞ն Եվրոպային ընդառաջ, իհարկե, ցույց կտան առաջիկա ամիսներ, բայց, որ եվրոպացիները Հայաստանում շատ կոնկրետ շահեր ունեն, անվիճարկելի է. նրանք այս հարցում վճռակամ են տրամադրված:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
NYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ
Ամենադիտված