Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Մոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան Կալանավորված արդարադատությունն ու ՀՀ-ի ապամոնտաժումը․ Մետաքսե Հակոբյանը՝հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Կառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ) Հունգարիան հետաքննում է նախկին ԱԳ նախարարի կապերը Ռուսաստանի հետ «Կհանդիպենք, Ալետս». Նորայր Նիկոյանի հուզիչ գրառումը՝ մանկության լուսանկարներով (Լուսանկարներ) Սահմանին զինվորներ չեն զոհվում․ սա ոչ թե Թրամփի, այլ՝ ԵՄ դիտորդների ներկայության շնորհիվ․ Խզմալյան (տեսանյութ) Թրամփը նախ բաժնետոմսե՞ր է գնել, հետո՞ սկսել դրանք գովազդել. CNN Ալիևը Թրամփին անվանել է «Խաղաղության մարդ» ՖԻՖԱ-ն չի պատժի արգենտինացի ֆուտբոլիստներին իրենց քաղաքական պաստառի համար՝ մինչև Աշխարհի առաջնության ավարտը 

Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված հստակ ծրագրեր ենք մշակել. Զոհրաբ Զոհրաբյան

Քաղաքական

«Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ) առաջադրված թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանը քաջատեղյակ է մեր երկրում առկա խնդիրներին, մարդկանց հոգսերին: Իզուր չէ, որ իր նախընտրական կարգախոսնն ընտրել է «Ես ձեզանից մեկն եմ» տարբերակը, քանի որ իր քաղաքական, հասարակական գործունեության ողջ ընթացքում շփվելով ժողովրդի հետ՝ մշտապես կանգնել է իրեն վստահության քվե տված քաղաքացիների կողքին:

Տարիների գործունեության, խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության և առաջիկա ծրագրերի մասին ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց պատգամավորի թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանի հետ.

-Պարոն Զոհրաբյան, ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել Ձեր քաղաքական գործունեությունը:

-Քաղաքական գործունեությունս սկսել եմ ծավալել դեռևս երիտասարդ տարիներից, երբ սկսեցի հասկանալ մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Այդ խնդիրներն այն ժամանակ՝ անկախության առաջին տարիներին այլ էին, հիմա՝ այլ: Մի խոսքով՝ անկախությունից ի վեր զբաղվում եմ քաղաքականությամբ:

Տարիներ շարունակ իմ գաղափարակից ընկերների հետ միասին, օժանդակել եմ դպրոցներին, մշակութային, մարզական օջախներին, իմ հնարավորութունների սահմաններում արել ամեն հնարավորը մեր ազգային ու հոգևոր արժեքները պահպանելու համար:

-Ինչպե՞ս կգնահատեք քաղաքական իրավիճակը՝ նախընտրական այս շրջանում: Ինչպիսի՞ն է ընթացիկ պայքարը՝ քաղաքական ուժերի մեջ:

-Ես կարծում եմ՝ կլինի 21-րդ դարին և նոր Սահմանադրությանը հարիր մրցապայքար: Քաղաքական ուժերի, թեկնածուների մոտ կարևորում եմ առողջ պայքարը, մարդկային վերաբերմունքն ու միմյանց նկատմամբ հարգանքը:

Այսօր երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ յուրաքանչյուր քաղաքացի բազմաթիվ խնդիրներ ունի իր առջև ծառացած: Մեր բոլորիս նպատակը պետք է լինի մարդկանց հոգսը թեթևացնելն ու նրանց համար արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն ստեղծելը:

-Պարոն Զոհրաբյան, բավականին երկար ժամանակ է՝ քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն չէիք ծավալում. ինչու՞ որոշեցիք նորից ընտրապայքարի մեջ մտնել:

-Ինձ համար քաղաքական դաշտ մտնելն ինքնանպատակ չի եղել: Ես երբեք չեմ դադարել իմ ակտիվ հասարակական գործունեությունը և երբեք չեմ հեռացել իմ ժողովրդից, բայց, միևնույն ժամանակ, լավ եմ հասկանում, որ խորհրդարանում գտնվելով և որոշակի օրինական լծակներ ունենալով, կկարողանամ ավելի արդյունավետ գործունեություն ծավալել մեր հասարակության համար:

Ես ցանականում եմ մեր երկրում փոփոխություններ կատարել. ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր, ինչը կնվազեցնի աղքատության ցուցանիշը, արտագաղթը: Մեր առջև խնդիր կա դրված. հայը պետք է իր հողի վրա արժանավայել կյանքով ապրի, արթնանալիս առաջին հերթին չմտածի օրվա հացի փողը հայթայթելու մասին, այլ՝ վստահ լինի, որ իր աշխատանքով կարող է ապահովել իր ու իր ընտանիքի բարեկեցիկ կյանքը:

-Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրագործել: Որո՞նք են անհապաղ լուծման կարիք ունեցող առաջնահերթ և կարևորագույն խնդիրները՝ ըստ Ձեզ:

-Բազմաթիվ կուտակված խնդիրներ կան թե՛ Երևանում, թե՛ ամբողջ երկրի տարածքում: Մենք Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված հստակ ծրագրեր ենք մշակել, որոնք պատրաստվում ենք կյանքի կոչել և՛ թիմով, և՛ անհատապես: Փորձելու ենք ժողովրդի հետ ազնիվ երկխոսության միջոցով ներկայացնել այն ծրագրերը, որոնք իրատեսական են, որոնք քայլ առ քայլ կյանքի ենք կոչելու:

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է ծրագրային 15 կետ: Մեզ համար առաջնային է աշխատավարձերի խնդիրը, քանի որ մարդը մինիմալ աշխատավարձով չի կարողանում ապահովել իր գոյությունը: Այսօրվա աշխատավարձով մարդիկ չեն կարողանում անգամ իրենց կոմունալ վճարումները կատարել: Յուրաքանչյուրը պետք է ստանա իր կատարած աշխատանքին համապատասխան աշխատավարձ: Ուսանողը պետք է վստահ լինի, որ բարձրագույն դիպլոմ ստանալուց հետո անգործ չի մնա, պետությունն իրեն ապահովելու է աշխատանքով: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր. ուսանողը մի կերպ վճարելով ուսման վարձը, ավարտում է բուհն ու կանգնում փաստի առաջ, դառնում գործազուրկ:

Պետք է մշակել այնպիսի օրենսդրություն, որով մարդը կկարողանա աշխատել ու արժանապատիվ կյանքով ապրել: Երկրում պետք է զարկ տալ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Այսօր Հայաստանում չկա միջին խավ. կան միայն հարուստներ և ծայրահեղ աղքատներ: Ամբողջ ազգը տոկոսների բեռի տակ է: Քաոսային և անելանելի իրավիճակ է ստեղծվել, որի մեղավորն ու պատասխանատուն միմիայն իշխանություններն են:

-Պարոն Զոհրաբյան, աշխատելու ի՞նչ սկզբունք եք որդեգրել:

-Ապրել, արարել, աշխատել միայն օրենքի գերակայության պայմաններում. ահա այս սկզբունքով եմ առաջնորդվում: Եթե քաղաքացին վստահելով իր ձայնը տալիս է ինձ և գործուղում Ազգային ժողով, ինձ մնում է միայն իր շահերը ներկայացնել օրենսդիրի ամբիոնից, բարձրաձայնել նրանց մտահոգող հարցերն ու առաջարկել հստակ լուծումներ. չէ՞ որ դա է իմ քաղաքական առաքելությունը:

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ պետք է քաղաքացին իր վստահության քվեն հենց Ձեզ տա:

-Ես ամենօրյա կապի մեջ եմ բնակիչների հետ: Քաջատեղյակ եմ նրանց հուզող հարցերին, մտահոգություններին, նաև ցանկություններն: Մարդիկ վստահում են ինձ, պատմում իրենց հոգսերի, լավ և վատ օրերի, ապագայի հետ կապված պլանների մասին: Հնարավորության սահմաններում աջակցում եմ նրանց, իսկ վստահության քվեն ինձ տալով, նրանք ինձ կտան հնարավորություն՝ իրենց խնդիրներին ավելի խորքային լուծումներ տալու:

-Պարոն Զոհրաբյան, ինչպիսի՞ Հայաստան եք տեսնում ապագայում:

-Ամեն Աստծու օր ես քնում և արթնանում եմ՝ երազելով ու պատկերացնելով, որ մարդիկ պետք է ապրեն բարեկեցիկ ու երջանիկ կյանքով: Լուրջ խնդիր է, երբ ազգը անառողջ, սոված և հուսահատ է: Բոլոր հիմնական խնդիրները ծագում են սոցիալական խնդիրներից: Օր օրի ահագնացող արտագաղթի պատճառով վաղը մենք կանգնելու ենք նաև սահմանը պաշտպանելու լրջագույն խնդրի առաջ: Ճիշտ քաղաքականություն վարելու պարագայում մենք շատ արագ կարող ենք ոչ միայն կանգնեցնել արտագաղթը, այլև ներգաղթ ապահովել: Եթե մարդիկ տեսնեն, որ հարազատ երկրում էլ կարող են աշխատել ու արժանապատիվ կյանքով ապրել, առանց երկմտելու կվերադառնան իրենց հարազատ օջախներ: Այս ամենը միայն խոսքեր չեն: Սա հստակ մշակված, վերլուծված բանաձևերով ծրագիր է, որն առաջարկել է «Ծառուկյան» դաշինքը: Մենք պատրաստ ենք այդ ծրագիրը կյանքի կոչել և շատ արագ փոփոխություններ իրականացնել երկրում:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
29 պետություն ստորագրել է արհեստական բանականության միջազգային համագործակցության համաձայնագիրԻրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Եվրոպայում շարունակվում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ քննարկումներըՊեսկովը հայտարարել է, որ բոլոր հակամարտությունները հնարավոր չէ լուծել գործարքի միջոցովՌուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում Ամստերդամում կինը փորձել է պիթոնին կրծկալով ինքնաթիռ մտցնելԵվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխադարձ մեղադրանքները տարածաշրջանային լարվածության ֆոնինՎերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե ԳրիգորյանԱՄՆ-ն բրազիլական լուծվող սուրճը ազատել է 25 տոկոս մաքսատուրքիցԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կեսից ավելին դեմ է արտահայտվել Իսրայելին տրամադրվող օգնությանըՄոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան Սախալինում արջուկների «մենամարտը» հայտնվել է տեսախցիկումՍննդաբանը նշել է խոհանոցի ամենաանտեսված սուպերմթերքներըԴուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին տեղեկությունները Կալանավորված արդարադատությունն ու ՀՀ-ի ապամոնտաժումը․ Մետաքսե Հակոբյանը՝հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկումԿառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ)ԱԻՆ-ը զգուշացրել է՝ ջրում լողալը կարող է վտանգավոր լինել մեկ դեպքումՀունգարիան հետաքննում է նախկին ԱԳ նախարարի կապերը Ռուսաստանի հետ Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Արման ԱբովյանՌուսաստանում iPhone 17 Pro-ի գինը զգալիորեն նվազել էՎեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը«Կհանդիպենք, Ալետս». Նորայր Նիկոյանի հուզիչ գրառումը՝ մանկության լուսանկարներով (Լուսանկարներ) Սահմանին զինվորներ չեն զոհվում․ սա ոչ թե Թրամփի, այլ՝ ԵՄ դիտորդների ներկայության շնորհիվ․ Խզմալյան (տեսանյութ)Թրամփը նախ բաժնետոմսե՞ր է գնել, հետո՞ սկսել դրանք գովազդել. CNN Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կանԱլիևը Թրամփին անվանել է «Խաղաղության մարդ» ՖԻՖԱ-ն չի պատժի արգենտինացի ֆուտբոլիստներին իրենց քաղաքական պաստառի համար՝ մինչև Աշխարհի առաջնության ավարտը Նիդերլանդներում շոգի և երաշտի պատճառով ջրի դեֆիցիտ են հայտարարել Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին Ֆինն քաղաքական գործիչը հայտարարել է, որ ֆոն դեր Լայենի որոշումը մեծացնում է Ռուսաստանի և Եվրոպայի միջև ուղիղ բախման վտանգըBloomberg․ Փորձագետները նախազգուշացնում են՝ արհեստական բանականությունը կարող է լուրջ հարված հասցնել աշխատաշուկայինԲելառուսն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցությունը խորացնելու ուղիներըՀայաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները քննարկել են խաղաղապահ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն ԽաչատուրյանԳագիկ Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են. ԱՄՆ-ն ձախողվել է․ Իրանի դեսպան (տեսանյութ)Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցման համար կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնիՀայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշովԱԱԾ-ում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունըԳերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը Հայաստանն ու Իռլանդիան քննարկել են համագործակցության ընդլայնման և COP17-ի հարցերըԵվրոպայում օդի աղտոտվածությունն աճում էՎարորդներից սնունդ խնդրող արջուկներին վերադարձրել են վայրի բնությունԵրևանում «Ford Fusion»-ը բախվել է էլեկտրական հեծանիվի․ կա վիրավորԵրևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոցՏավուշում հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 11,3 կմ հատվածըՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունԻրանը Թրամփին պատկանող անշարժ գույքը հայտարարել է հարվածների օրինական թիրախ
Ամենադիտված