Կրեմլ. Թրամփը բավական պրագմատիկ է
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավականաչափ պրագմատիկ է, որպեսզի խոսի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին: Gazeta-ի փոխանցմամբ՝ CNN-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իրականում զրույցը բավական խոստումնալից էր, նա շատ պրագմատիկ է, նկատի ունեմ նախագահ Թրամփին: Նա չի թաքցնում այն փաստը, որ շատ հարցերում համաձայն չէ Ռուսաստանի հետ, բայց նա բավական պրագմատիկ է, որպեսզի հասկանա, որ մենք պետք է շփվենք, պետք է երկխոսություն սկսենք, համեմատենք մեր դիրքորոշումները՝ ընդհանուր դիրքորոշում գտնելու համար»,- հայտարարել է Պեսկովը:
Նա պարզաբանել է, որ, ցավոք, դեռեւս հայտնի չէ, թե երբ կարող է նման երկխոսություն սկսվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)