Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ) Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել Պատմական օր հայկական ֆուտբոլի համար․ ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին․ Ռուբինյան Թրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից Թրամփը նոր հրամանագիր է ստորագիր Պլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար. Հովհաննիսյան Պենտագոնի փոխնախարարը բացահայտել է՝ ինչ է ակնկալում Եվրոպայից Ուկրաինայի հարցում Փաշինյանը որոշում է ստորագրել 

«Փաստ». Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջա՞ն

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եվ այսպես, մի քանի օր առաջ տեղի ունեցավ Պուտին–Էրդողան հանդիպումը, որը ոչ միայն նոր փուլ կարելի է համարել ռուս–թուրքական հարաբերությունների համար (չեղարկվեցին ռուսական վերջին պատժամիջոցները, ստորագրվեցին տնտեսական մի շարք լրջագույն համաձայնագրեր), այլև ուղենշային այն առումով, թե երկրներից որը ինչպես է պատկերացնում տարածաշրջանային և միջազգային հարցերի կարգավորումը:

Վերջին պահն ակնհայտորեն երևաց Պուտին–Էրդողան համատեղ ասուլիսի ընթացքում: «Մենք քննարկել ենք Թուրքիա–Ռուսաստան–Ադրբեջան եռամիասնության ստեղծումը»,– հայտարարել էր Էրդողանը: Նա նաև հույս էր հայտնել, որ հնարավորինս արագ կվերականգնվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի մասնակցությամբ բանակցությունները: Ըստ նրա, «Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը շատ կարևոր հարց է» և «ամենակարճ ժամկետում պետք է սկսել բանակցություններ, Ռուսաստանը կարող է կարևոր դեր խաղալ»: Հընթացս նշենք, որ Էրդողանն ակնարկում է եռակողմ' Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան բանակցությունները, որոնք մի քանի անգամ կայացել են' Մինսկի խմբի բանակցություններին զուգահեռ և որոնցից, գոնե այս պահին, խուսափում է Հայաստանը, նաև' վերջին' չհաջողված փորձից հետո ինչի մասին լռում է Ռուսաստանը:

Էրդողանի վերոնշյալ այս առաջարկը Պուտինի կողմից ասուլիսի ընթացքում արձագանք չգտավ: Արձագանք չգտան նաև Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միասնության ստեղծման գաղափարը: Փոխարենն ստեղծվեց հետաքրքիր վիճակ: Ասուլիսի ընթացքում երկու երկրների ղեկավարները խոսում էին նույն թեմայից, բայց տարբեր ռակուրսներով: Յուրաքանչյուրն ասում էր իրենը' առանց արձագանքելու գործընկերջ խոսքերին: Ու դա ակնհայտորեն ցույց էր տալիս այն դիրքորոշումները, որոնք այդ երկրներն ունեն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Թուրքիա–Ռուսաստան բանակցությունների առանցքում, իհարկե, Սիրիան էր: Այս առումով Պուտինը կարևորեց Ռուսաստան–Թուրքիա–Իրան համագործակցությունը' նշելով, որ այն տեսանելի արդյունքներ է արձանագրել: Ի հակադրություն սրան' Էրդողանը, անդրադառնալով սիրիական հարցին, խուսափեց Իրանի անունը նշելուց: Ու դա այն դեպքում, երբ բոլորովին վերջերս պատրաստակամություն էր հայտնել' «նախկինից ավելի շատ» համագործակցել Իրանի ու Ռուսաստանի հետ' հանուն տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու:

Այս առումով թերևս կարևոր նշանակություն ունեն երկու հանգամանք: Նախ, Էրդողանից մեկ օր առաջ' մարտի 9–ին Մոսկվա էր այցելել Իսրայելի վարչապետ Նեթանյահուն: Իսկ մի քանի օրից Էրդողանը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Անդրադառնալով Նեթանյահուի այցին Մոսկվա' գերմանական Der Spiegel–ը գրել էր. «Նեթանյահուն Մոսկվա է այցելում հատուկ նպատակով' նա ցանկանում է ստիպել Պուտինին անել այնպես, որ Սիրիայից հնարավորինս արագ դուրս բերվեն Իրանի Հեղափոխական գվարդիայի մարտիկները»: Իր այդ մտադրությունը այցի ընթացքում Նեթանյահուն չէր թաքցրել. «Իսրայելը դեմ չէ այն բանին, որ Սիրիայի հարցը պետք է կարգավորվի, բայց մենք կտրականապես դեմ ենք նրան, որ Իրանը և նրա կողմնակիցները ռազմական ներկայություն պահպանեն Սիրիայում' այդ կարգավորման շրջանակներում»:

Իսկ թե Իրանի հանդեպ ինչպիսի դիրքորոշում ունի ԱՄՆ–ի ներկայիս վարչակազմը, գաղտնիք չէ: Իրանը հայտարարելով թիվ մեկ ահաբեկչական երկիր, Թրամփն ու նրա աշխատակազմը բարձրաձայնում են նրան «վնասազերծելու» անհրաժեշտության մասին: Ու ԱՄՆ առաջիկա այցին ընդառաջ Էրդողանը, թերևս, ռևերանս է անում իր տրանսատլանտյան գործընկերոջ առաջ:
Թե Թուրքիայի այս նոր աշխարհաքաղաքական ինտրիգը ինչ արձագանքներ կգտնի և հեռանկարում ինչ զարգացումներ կունենա, դժվար է ասել: Այստեղ կարևոր կլինի նաև Թեհրանի արձագանքը: Իր դերը գուցե խաղա նաև Թուրքիա–ԵՄ' օրեցօր թափ հավաքող լարվածությունը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ) Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային աջակցելու գործում Եվրոպայի առաջատար դերի մասին Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է՝ տեղյակ չէ Ռեթքլիֆի՝ Ռուսաստան կատարած ուղևորության մասինՊենտագոնը մինչև նոյեմբեր Եվրոպայում ամերիկյան զորքեր տեղակայելու տարբերակներ կպատրաստի Պատմական օր հայկական ֆուտբոլի համար․ ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին․ Ռուբինյան Ալիևը դիմել է ՍանդուինԹրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային և Ուկրաինային է կասկածում Մալիում տեղի ունեցած ահաբեկչություններին մասնակցության մեջԹրամփը նոր հրամանագիր է ստորագիր ԵՄ-ն ընդունել է Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի առկայությունըՊլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար. Հովհաննիսյան Պենտագոնի փոխնախարարը բացահայտել է՝ ինչ է ակնկալում Եվրոպայից Ուկրաինայի հարցումՓաշինյանը որոշում է ստորագրելԻրանի դեսպանը խոսել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի հարցում Օմանի վրա ճնշման մասինԶինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում Զախարովան պատասխանել է Բաշար ալ-Ասադի հնարավոր արտահանձնման վերաբերյալ հարցինՓաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ) Փոխնախարարը հրաժարական է տվելԻրանի դեսպանը խոսել է Թեհրանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ԱՄՆ-ի հարցով երկխոսության մասինԶախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ) ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԺամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըՓաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ) Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են Պակիստանը փորձում է ԱՄՆ-ին և Իրանին համոզել երկարաձգել հրադադարը3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԿենդանակերպի որ նշանները պետք է զգույշ լինեն 2026 թվականի սեպտեմբերին Իրանը ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» հարցով` դիմել է ՄԱԿ-ին Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ) Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբանԼիբանանի նախագահը առաջարկել է զորքեր տեղակայել Ալի ալ-Թահեր բարձունքների տարածքումՍլովենիան արգելափակել է ԵՄ-ի՝ իսրայելական բնակավայրերի վերաբերյալ համատեղ հայտարարությունըՔոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցըԶելենսկին ԱՄՆ սենատորին «տնային աշխատանք» է տվելCOP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը ​ Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունըՇուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունումԵմենը փակում է նավահանգիստներն ու անցակետերըԵրևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ)Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվումՆեպալի և Չինաստանի սահմանին ավերիչ ջրհեղեղներից հետո անհետ կորել են 34 երկրների զբոսաշրջիկներ ԱՄՆ պաշտպանության նախարարը բանակի նախարարին փոխարինող է փնտրում
Ամենադիտված