«ՉԻ». Տարոն Մարգարյանի աներձագն նախընտրական ակտիվ քարոզչություն է ծավալել
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ» տեղեկություններով՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը ակտիվ նախընտրական քարոզչություն է ծավալել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս ընտրատարածքում փոխվել է ընտրակաշառքի ձեւը: Եթե նախկինում որոշակի ֆիքսված գումարներ էին բաժանվում ընտրողներին, այժմ դրանք ապօրինի կառույցների մասսայաբար օրինականացման տեսքով են:
Այս օրերին մասսայաբար սեփականաշնորհվում են ավտոտնակները եւ հողատարածքները, օրինականացվում են մինչեւ օրս անօրինական համարվող կրպակները:
Մի խոսքով, ջանքեր չեն խնայվում, որպեսզի ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, որը ԱԺ ամբողջ 5-րդ գումարման ընթացքում ծպտուն չի հանել, կրկին հայտնվի խորհրդարանում: Եվ որպեսզի բնակիչները մտաբերեն, որ այդպիսի ընտրյալ են ունեցել, Ռուբինյանց փողոցի Շատրվան պուրակի հետնամասում գտնվողն նախկին կանաչ գոտու տեղում, որտեղ հիմա շինարարություն է ընթանում, տեղադրել են Ռոբերտ Սարգսյանի մեծադիր լուսանկարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում