«Հրապարակ». Քաղաքական ուժերը մինչև մարտի 25-ը կավարտեն քարոզարշավը մարզերում և կանցնեն Երևանին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մինչեւ մարտի 25-ը կավարտեն քարոզարշավը մարզերում եւ կանցնեն Երեւանին: ՀՀԿ-ն գաղտնի է պահում, թե ինչ քարոզչական պա-դե-դեով է ավարտելու։ «Համենայնդեպս, լինելու է «Դինամոյի» միջոցառումից մի քանի անգամ հզոր' բավականին տպավորիչ ավարտ»,- ասացին մեզ: ԲՀԿ-ն էլ հետ չի մնալու. «Մարտի 27-28-ին մեծ' ամփոփիչ հանրահավաք ենք անցկացնելու մարզահամերգայինի ամենամեծ դահլիճում' Ծառուկյանի գլխավորությամբ, որին մասնակցելու են թե դաշինքի, թե տեղական կառույցների ներկայացուցիչները, եւ թե ժողովուրդը' արձանագրելու ենք, որ գնում ենք հաղթելու»: Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքին, ապա այնտեղ դեռ չեն որոշել, թե ինչպես կավարտեն։ «Նախընտրական հանդիպումների օրակարգը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում։ Կարող ենք միայն ասել, որ մարզային այցելությունները կավարտենք մարտի 24-ին։ Նպատակ կա նաեւ Երեւանում հանրահավաք անցկացնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում