Հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է իր թիմի պարտությունը Անգլիայի գավաթի խաղարկությունում «Չելսի»-ի հետ հանդիպմանը (0:1):
Հանդիպումը հյուրերն ավարտեցին տասը խաղացողով. դաշտից հեռացվել էր Անդեր Էրերան:
«Չեմ քննարկի հեռացումը: Ցանկանում եմ միայն ասել, որ հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով ու «Յունայթեդ»-ի երկրպագուներով: Առջևում «Ռոստով»-ի հետ կարևոր հանդիպում ունենք, այդ պատճառով էլ մի քանի ֆուտբոլիստի ցանկացա հանգիստ տալ:
Շատ բան կարելի է ասել, բայց բոլորս էլ տեսանք, թե ինչպես էր ընթանում խաղը մինչև կարմիր քարտը և դրանից հետո: Կարելի է համեմատել, թե ինչ խախտման համար երկու դեղին քարտ եղավ, և ինչպիսի խախտումների համար ֆուտբոլիստները չէին էլ զգուշացվում: Չեմ ցանկանում խոսել մրցավարության մասին: Խաղի վերջում սեղմեցի մրցավարի ձեռքը և շնորհավորեցի կատարած աշխատանքի համար», -Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը