Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 

Պայքարը սոցցանցերում թեժանում է

Վերլուծական

Քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ արդեն վերադասավորումներ են իրականացնում սոցցանցերում։ Ակնհայտ է, որ նախընտրական այս թեժ շրջանում մեծացել է նաև սոց հարթակների դերը, ակտիվանում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլև նրանց սատարող կազմակերպությունները, օգտատերերը։ Կարելի է տեսնել, թե ավանդական գործիքներ՝ պաշտոնական էջերի բացումներ և վերաբացումներ, ինչպես նաև ոչ ավանդական՝ հայտնի ֆեյքերի օգտագործում և այլ գործիքներ:

նախորդ ընտրական գործընթացները ցույց են տվել, որ քաղաքական քննարկումներին ընտրությունից առաջ մարդիկ նորմալ են վերաբերվում, բայց երբ ներքաղաքական քննարկումները դառնում են գզվռտոցներ, հանրությունը շատ բացասական է տրամադրվում։ Ինչ վերաբերում է դաշինքների կազմման վերաբերյալ օգտատերերի տեսակետին, ապա մարդիկ հասկանում են, որ շահերի պայքարը շատ հաճախ գերազանցում է գաղափարական պայքարին։ Միևնույն ժամանակ, եթե քաղաքական գործչի կամ ուժի ֆեյսբուքյան էջին մեծ թվով օգտատերեր են միացել, դա դեռ չի նշանակում, որ այդքան ընտրող կարող է ունենալ։

Մեծ հաշվով, սակայն, այցելությունների մասով կուսակցությունների պաշտոնական կայքերն այդքան էլ հետաքրքրություն չեն ներկայացնում: Կուսակցությունների նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է սոցիալական ցանցերում ու տարատեսակ վիրտուալ ֆորումներում: Խնդիրն այն է, սակայն, որ սոցցանցերում ներգրավված կոնտինգենտը կազմում է հասարակության առավել քաղաքականացված ու քաղաքացիականացված, և, ըստ էության, իր կայուն համոզմունքներն ունեցող անհատները, և զուտ էֆեկտիվության տեսանկյունից՝ այս ճակատում քաղաքական ուժերի համար քարոզչության իրականացումը լուրջ ազդեցություն չէր կարող ունենալ, ինչով և բացատրվում է վիրտուալ մեդիաաշխարհում նրանց ոչ նախաձեռնողականությունն ու նկատելի պասիվությունը:

Գուցե դա է պատճառը, որ միկրոբլոգները, Facebook-ը ընտրարշավի ընթացքում այդպես էլ քարոզչության իրականացման լայնամասշտաբ հարթակի չվերածվեցին, կուսակցությունները ջանք չգործադրեցին ցանցերում ձևավորելու իրենց իմիջը: Ինտերնետը, և հատկապես ցանցերն՝ ավելի շատ օգտագործվում են քաղաքական ուժերի առանձին ներկայացուցիչների կողմից' որպես կուսակցությունների գործողությունների, կայացրած քաղաքական որոշումների պատճառները, հիմնավորվածությունը հրապարակային-անհատական կոնտակտների միջոցով ներկայացնելու, բացատրելու, պաշտպանելու լավագույն հարթակ: Հետևաբար, այնքանով, որքանով կուսակցությունների առանձին վերցրած ներկայացուցիչները ճանաչելի ու ազդեցիկ են ցանցային հաղորդակցության միջավայրում, այնքան էլ ներկայանալի է տվյալ կուսակցությունը:

Այս իմաստով՝ վիրտուալ հաղորդակցության հնարավորությունները լավագույնս օգտագործել են ԵԼՔ-ը և ՀԱԿ-ը՝ իրենց ֆեյսբուքյան համայնքների, համախոհների բազմությամբ, որոնք, ունենալով որոշակի աշխարհայացքային ընդհանրություններ և քաղաքական հայացքների տարբերություններ, երբեմն իրենց դիպուկ մեկնաբանություններով, սուր քննարկումներով՝ կարողանում են հետաքրքիր ներկապնակ ստեղծել: Ի տարբերություն կուսակցությունների' ցանցային ռեսուրսներից առավելապես օգտվում են տարածքային (ռեյտինգային) ընտրակարգով առաջադրված թեկնածուները' ստեղծելով իրենց անձնական-քարոզչական էջերը և դրանք փորձելով ծառայեցնել իրենց իմիջի ձևավորմանը:

Բայց, որքան անհասկանալի է քաղաքական ուժերի նկատելի անտարբերությունը ցանցերի ռեսուրսների նկատմամբ, նույնքան էլ չափազանցված էր տարածքային թեկնածություների նման ակտիվությունը' հաշվի առնելով, որ այս միջավայրում նրանք կարող են աշխատել միայն իրենց պոտենցիալ ընտրազանգվածի շատ փոքր մասի հետ: Այս իմաստով՝ համացանցում և վիրտուալ տեղեկատվության ու հաղորդակցության միջավայրում տեղի է ունենում հայաստանյան տպագիր մամուլին բնորոշ որոշ բացասական երևույթների առավել բյուրեղացման, դրանց իրացման, դրսևորման միջոցների կատարելագործման պրոցես:

Կուսակցությունները հիմնականում օգտագործում են երկու հարթակ՝ Ֆեյսբուքը եւ Յութուբը։ Իսկ թվիթերը դեռեւս քիչ է օգտագործվում երկու պատճառով. նախ՝ օգտագործողները շատ չեն եւ երկրորդ՝ մեծամասնությունը լավ չգիտի՝ ինչպես արդյունավետ կերպով կիրառել այն:

Եթե խոսենք հիմնական կուսակցությունների մասին, որոնք շանսեր ունեն հայտնվելու ԱԺ-ում, ապա բոլորն աշխատում են ունենալ լավ ձեւավորված եւ շատ այցելուներ ունեցող էջեր։ Նորությունն այն է, որ մի շարք թեկնածուներ իրենց առանձին պաշտոնական էջերն են բացում, որտեղ տեղեկատվություն են տեղադրում հավաքների, հանդիպումների եւ այլնի մասին։ Սոցիալական ցանցում հայտնվում են նաեւ պատգամավորի նոր թեկնածուներ, իսկ ովքեր էլ կային, արագորեն ընկերներ են հավաքում: Պատգամավորի թեկնածուները Ֆեյսբուքում իրենց պաշտոնական էջերի վճարովի գովազդն են տեղադրում: Թեեւ ընդհանուր առմամբ կուսակցություններն իրենց նախընտրական քարոզարշավի համար լավ են օգտագործում սոցիալական մեդիան, այնուամենայնիվ, բազմաթիվ խնդիրներ կան։ 

ԵԼՔ դաշինքի բոլոր թեկնածուները, որպես հանրային դեմքեր՝ բացում են առանձին անհատական էջեր և գովազդում դրանք Ֆեսյբուքի միջոցով, ինչը բավականին վիճելի որոշում է, քանի որ էջերը նոր են բացվում և դժվար հասցնեն շատ ընթերցող հավաքել մինչև ընտրություններ: Մյուս կողմից, եթե անհատական գովազդով ներկայանալու խնդիր է դրված, ապա էջի կիրառումը դառնում է օգտակար, քանի որ Ֆեյսբուքը հաշիվների միջոցով թույլ չի տալիս աշխատել, միայն էջերի: Էջի հնարավորություններից օգտվում է, օրինակ, Վահե Էնֆիաջյանը, որն ավելի շահեկան վիճակում է, քանի որ ավելի երկար պատմություն և ավելի շատ ընթերցողներ ունեցող էջ է օգտագործում:

ԵԼՔ-ից՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես ունի մեծ լսարան և օգտագործում է էջը ոչ միայն քարոզչության, այլև պրակտիկ հայտարարությունների համար. թեկնածուների անհատական էջերով գովազդվում են նաև կուսակցական նյութերը: Ընդհանրապես, կարելի է նկատել, որ որոշ քաղաքական ուժեր չարաշահում են հեշթեգերի կիրառումը՝ օրինակ՝ «Ազատ դեմոկրատները»: Հանդիպում են նաև անհասկանալի դեպքեր, երբ որպես տարածող էջ՝ ներկայանում են քաղաքական ուժերի հետ անմիջական կապ չունեցող էջերը: Երևի այսկերպ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ժողովուրդն էլ է իրենց պես մտածում: Կամ էլ գովազդ տեղադրողը պարզապես չի էլ խորանում այդ հարցի մեջ: Ինչևէ, կարծես մեր քաղաքական դաշտում ձևավորվում է նաև «ինտերնետ ագիտացիայի» նոր մշակույթ, ինչն, անշուշտ, 21-րդ դարի նախընտրական գործիքակազմի ամենահզոր տարրերից մեկն է հանդիսանում...

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Ամենադիտված