Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասին Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ Իրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան Մերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառով Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումը Վաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ 

Հայաստանի տնտեսությունը՝ փլուզման եզրին

Վերլուծական

Վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում, այսինքն՝ անկախությունից այս կողմ, դժվար է հիշել գեթ մեկ շրջան, երբ Հայաստանի տնտեսությունը զերծ եղած լինի լրջագույն պրոբլեմներից: Եթե նույնիսկ համեմատաբար դրական ազդակներ էլ եղել են, եթե նույնիսկ որոշակի տեղաշարժեր նկատվել են, ապա դրանք եղել են ընդամենը ոլորտային տեղաշարժեր ու կրել ժամանակավոր կամ ռեակցիոն բնույթ, ինչի պատճառով այդ դրական տենդենցները ոչ մի էական, առավել ևս խորն ազդեցություն չեն թողել Հայաստանի տնտեսության վրա. փաստացի անընդհատ դոփել ենք տեղում:

Այն իրավիճակը, որ ներկայումս տիրում է տնտեսության մեջ, սակայն, առանց չափազանցության, բացառիկ է՝ բացառիկ՝ վատ իմաստով. Հայաստանը, դատելով փաստերից ու թվերից, ինչպես նաև որոշակի տենդենցներից, բառացիորեն հայտնվել է դեֆոլտի եզրին. 2017 թվականն այդ առումով ճգնաժամային է լինելու:

Մասնավորապես, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Հայաստանում կտրուկ կերպով նվազել են ձեռնարկությունների շահութահարկի ցուցանիշները՝ 30%-ի չափով: Նշենք, որ սա տնտեսության ակտիվության մասին հստակ պատկերացում տվող լավագույն ցուցանիշն է: Ինչ վերաբերում է ներքին պարտքի գծով տոկոսավճարներին, ապա այստեղ ևս պատկերն անմխիթար է. դրանք աճել են մոտ 650%-ով: Բացասական միտումներ են նկատվում նաև Հայաստանի միջազգային պահուստների մասով. այստեղ կրճատումն ընդամենն ամիսների ընթացքում կազմել է 174 միլիոն դոլար:

Ոչինչ, սակայն, այդքան տագնապահարույց չէ, որքան Հայաստանի պարտքերին վերաբերող ցուցանիշները: Արտաքին պարտքն, ինչպես հայտնի է, 6 մլրդ դոլարն արդեն իսկ գերազանցում է ու դատելով ամենայնից՝ դեռևս է՛լ ավելի կմեծանա: Այստեղ ամենազավեշտալին այն է, որ, ինչպես ցույց են տալիս տնտեսագիտական հաշվարկները, մեր երկիրը 14 անգամ ավելի պարտք է վերցրել, քան աճել է նրա տնտեսությունը: Ինչ վերաբերում է ներքին պարտքի ցուցանիշներին, ապա այստեղ ևս պատկերն առավել քան վատ է. 1 մլրդ 132 միլիոն է կազմում այն գումարը, որը ձևակերպված է որպես ներքին պարտք: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Հայաստանը ներկայումս հայտնվել է ներքին պարտքային դեֆոլտի շեմին, ու չի բացառվում, որ տեսանելի ապագայում հսկայական ինֆլյացիա տեղի ունենա երկրում՝ թաղելով Հայաստանի տնտեսությունն ընդմիշտ:

Հիմա հարց է առաջանում՝ կա՞ն արդյոք ելքեր ստեղծված իրավիճակից: Այս հարցին պատասխանելն իրականում չափազանց բարդ է: Ակնհայտ է, որ այն բոլոր գործիքակազմերն ու այն մեթոդաբանությունը, որով ղեկավարվել ու շարունակում է կառավարվել ՀՀ տնտեսությունը, վաղուց իրեն սպառել են: Ո՞րն է այդ հիմնական բանաձևը: Դա հետևյալն է՝ ավելացնել արտահանումը, իսկ դրա արդյունքում ստացված միջոցները ծախսել Հայաստան ներմուծված ապրանքների գնման վրա: Այսինքն՝ փաստացի տեղի է ունենում զրոյական տեղաշարժ, քանի որ ստացված միջոցները չեն ծախսվում նպատակային, արտադրություն չի հիմնվում, որևիցե փորձ չի կատարվում՝ ներմուծվող ապրանքները փոխարինելու տեղական արտադրությամբ: Փոխարենը տեղական արտադրանքով բավարարեն ներքին շուկան ու հետո միայն արտահանեն երկրից դուրս, հակառակ պատկերրի ենք ականատես դառնում. Եղածն էժան գներով արտահանում ենք, փոխարենը տեղական շուկան լցնում օտար երկրներից բերված ապրանքներով ու դրանք գնում:

Ինչ վերաբերում է արտահանմանն, ապա այս հարցում ևս, ըստ էության, շատ կոնկրետ բացասական միտումներ կարող են ի հայտ գալ: Մասնավորապես՝ պարզվում է՝ ՌԴ ֆինանսների նախարարությունը Պետական դումա է ներկայացրել մի օրինագիծ, որի ընդունման դեպքում լրջորեն կխոչընդոտվեն ԵՏՄ այլ երկրներից ապրանքների ներկրումը Ռուսաստան: Ասել կուզի՝ Հայկական բազում ապրանքատեսակներ, որոնց սպառման շուկան Ռուսաստանն է, շուտով զրկվելու են այդ երկրի մանրածախ շուկայում ներկայացված լինելու հնարավորությունից: Ո՞րն է Ռուսաստանի նպատակը:

Նպատակը շատ պարզ է ու միանգամայն հայրենասիրական. մարդիկ իրենց արտադրողներին պաշտպանում են օտարերկրյա ինտերվենցիայից: Կրեմլի տրամաբանությունը շատ պարզ է՝ ինչո՞ւ ներմուծել մի բան, որի արտադրությունը կարելի է կազմակերպել տեղում: Համաձայնե՛ք՝ կատարյալ տրամաբանություն: Հարց՝ մենք ի՞նչ ենք մտածում այս ամենի կապակցությամբ, մենք ե՞րբ ենք պատրաստվում պաշտպանել սեփական արտադրողին օտարերկրյա, բայց հատկապես ասենք նույն թուրքական ապրանքներից: Ի՞նչ է, բա՞րդ է թուրքի լոլիկի փոխարեն ասենք հայի լոլիկն ուտել...

Անքննարկելի է ու ոչ ոք չի կարող վիճարկել՝ կեղծ տնտեսական զարգացման ցուցանիշներ հրապարակելով կամ չհիմնավորված, տոկոսներ նկարելով ոչ մեկին այսօր չես խաբի: Այն երկրներն են հասել կոնկրետ տնտեսական ձեռքբերումների, որոնք առավելությունը տվել են սեփական արտադրողին, ովքեր ձգտել են արտաքին շուկաներից անկախության, ովքեր չեն համակերպվել ընդամենն այլոց համար սպառման շուկա լինելու մտքի հետ: Մենք այսօր ընդամենը սպառման շուկա ենք առավել զարգացած երկրների համար, իսկ ակնկալել առաջընթաց նման իրավիճակում, անիրատեսական է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան
Ամենադիտված