Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը
Սպորտ
Այսօր Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում մեկնարկել է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը մարզիկները հանդես եկան ճկասուսեր մրցաձևում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը նշեց` առաջին տեղը զբաղեցրել է Մայքլ Հովհաննիսյանը, երկրորդը՝ Հենրիխ Բալիկյանը, երրորդը՝ Արմեն Դալլաքյանն ու Խաչատուր Հարությունյանը:
Վաղը պատանիներն ու աղջիկները հանդես կգան խոցասուսեր զենքաձևում, իսկ մարտի 15-ին չեմպիոնի անունը պարզ կլինի ճկասուսերում:
Առաջնությանը մասնակցում են ավելի քան 100 սուսերամարտիկներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Բյուրեղավանից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը