Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար 

Անգամ թոշակի գնալուց հետո Երվանդ Զախարյանը նաիրիտցիներին հանգիստ չի տալիս (տեսանյութ, լուսանկարներ)

Հասարակություն

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նարինյանի նախագահությամբ նշանակված էր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների գործով առաջին նախնական դատական նիստը: 

2015 թվականին, երբ նաիրիտցիները դեռ պայքարում էին իրենց՝ տարիների չվճարված աշխատավարձերը ստանալու համար, նրանց, բառացիորեն, ստիպեցին ստորագրել պայմանագիր, որով վերջիններս հրաժարվում են աշխատավարձերի ուշացումից առաջացած տույժ տուգանքներից: Նաիրիտցիներն այն ժամանակ, ելնելով սոցիալական ծանր պայմաններից, ստորագրեցին պայմանագիրը, որը, ինչպես հետո պնդում էին նրանք, ստորացուցիչ էր: Չստորագրելու դեպքում գործարանի աշխատակիցներին նույնիսկ մայր գումարը չէր տրվի:

Ի դեպ՝ այդ ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Երվանդ Զախարյանն էր, իսկ վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը: Նրանք նաիրիտցիներին պայմանագրերը ստորագրելու ժամանակ ասել էին՝ ոչ մի դրամ չեն ստանա, եթե չստորագրեն տույժ-տուգանքներից հրաժարվելու պայմանագիրը: Աշխատավարձի մայր գումարը ստանալուց հետո, երբ նաիրիտցիները սկսեցին պայքարել գործարանի վերագործարկման համար, նախարար Զախարյանը, ոչ ավել, ոչ պակաս՝ ասել էր. «աշխատավարձերը տվեցինք, էլի ձեզանից չպրծանք»: Լրատվամիջոցներով այս մասին այն ժամանակ բազմիցս հայտարարում էին գործարանի աշխատակիցները:

Հայցվորներ Սաթենիկ Մաճկալյանը, Տիգրան Մինասյանը և Մայրանուշ Քարտաշյանը պահանջում են չեղարկել 2015 թվականին կնքված պայմանագրի 2 կետը, որում նշված է, որ ստորագրողը հրաժարվում է աշխատավարձի ուշացման տույժ- տուգանքներից: 

Պատասխանող կողմը՝ «Նաիրիտ 2»-ը ներկա չէր դատավարությանը, սակայն դատն առանց պատասխանող կողմի էլ շարունակվեց: Դատավոր Նարինյանը կողմերին ծանոթացրեց իրենց իրավունքները, պարտականությունները: Հայցվորներն իրենց խոսքում նշեցին, թե ինչ պայմաններում են ստորագրել այդ պայմանագիրը և թե ինչու են հիմա պահանջում այն չեղարկել: Նաիրիտցիների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այդ պայմանագիրը հակասում է ՀՀ օրենսդրությանը, քանի որ կնքվել է ստրկացուցիչ հանգամանքներում: 

Դատավորը հայցվոր կողմի վրա դրեց այդ ամբողջ ասածն ապացուցելու պարտականությունը: Այսինքն՝ նաիրիտցիները պետք է ապացուցեն, որ իրենք կարիքից դրդված են ստորագրել այդ պայմանագիրը կամ այլ կերպ ասած՝ այն կնքվել է ստրկացուցիչ հանգամանքներում: Այս դատական նիստի ընթացքում հայցվորները չկարողացան ներկայացնել ապացույցներ, սակայն խոստացան հաջորդ դատական նիստի ժամանակ ներկայացնել բժշկական տեղեկանքներ, բուհերից ուսման վարձավճարի տեղեկանքներ, որոնք կապացուցեն, որ իրենք, կարիքից դրդված՝ այդ պահին ստորագրել են պայմանագրերը, հակառակ դեպքում՝ անգամ մայր գումարը չէին ստանալու: 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 27-ին, ժամը 16:00-ին: Դահլիճում հավաքված նաիրիտցիները բողոքեցին, թե ինչու այդքան ուշ, սակայն դատարանը որոշումն անփոփոխ թողեց: 

Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան



Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ
Ամենադիտված