Ծեծկռտուք բանտարկյալների միջև՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում
Հասարակություն
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ մարտի 13-ին «Վանաձոր» ՔԿՀ-ում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել դատապարտյալների միջև: Արդարադատության նախարարության ՔԿՎ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե մարտի 13-ին, այլ՝ 9-ին. «Ոչ թե ծեծկռտուք է տեղի ունեցել, այլ ընդամենը վիճաբանություն»:
Գոռ Ղլեչյանն ասաց նաև, որ միայն վիճաբանություն է եղել և տուժածներ չկան:
shamshyan.com-ի փոխանցմամբ, թիվ 31 բանտախցում գտնվող կալանավորներ՝ 34-ամյա Արթուր Ս.-ն, 28-ամյա Նիկոլայ Ց.-ն վիճաբանել են միմյանց հետ, որն ավարտվել է ծեծկռտուքով, ինչի հետևանքով նրանք ստացել են մարմնական վնասվածքներ, հիմնականում՝ կապտուկներ, աջ և ձախ թիակների, պարանոցի հետին հատվածների, ձեռքի և ուսագոտու շրջանում՝ քերծվածքներ։
Արթուր Ս.-ն դատապարտվել է ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով, 238 հոդվածի 1-ին մասով, 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ նա ազատազրկվել է 8,5 տարի ժամկետով: Նիկոլայ Ց.-ն դատապարտվել է ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 3-րդ կետով և ազատազրկվել է 2,5 տարի ժամկետով։
Վիճաբանությունից հետո Վանաձորի բանտապետի կարգադրությամբ խցում կատարվել է խուզարկություն և վիճաբանողների մոտ հայտնաբերվել են չթույլատրվող իրեր՝ բջջային հեռախոսներ եւ այլն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում