Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասին Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ Իրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան Մերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառով Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումը Վաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ 

ՀՀԿ-ն կերպարանափոխվում է...

Վերլուծական

Հետևություններ անելով այն քաղաքական իրավիճակից, որ կար 2016 թվականին, «Հանրապետական» կուսակցությունն այսօր փորձում է որոշ չափով ազատվել այն ամենից, ինչը բացասական էր ազդում իր իմիջի վրա: Իշխող ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որ ընտրություններից առաջ չասոցացվի ՀՀԿ-ի հետ: Սա զարմանալի չէ, այլ բնական ու տրամաբանական, քանի որ, առաջին՝ մարդիկ չեն ուզում լսել ՀՀԿ, ՀՀԿ-ական, Հանրապետական անունը:

Սպասվում էր, որ ՀՀԿ-ն չինովնիկական և կարծրացած մոտեցումներ առաջ կբերի, բայց քարոզարշավի առաջին օրվա դրությամբ թարմությունը նկատելի էր: Եվ սա ոչ թե ՀՀԿ-ի, այլ Կարեն Կարապետյանի մոտեցումն է. ՀՀԿ-ն բավականին լուրջ ուղերձ թողեց առաջին տասնյակով, որ գնում է երիտասարդացման և սերնդափոխության, ինչը հաստատեց նաև իր նախընտրական հոլովակով: ՀՀԿ-ն փաստացի հասկացնում է, որ գնում է ռեբրենդինգի: Հոլովակում չկա որևէ ՀՀԿ-ական, բացի Կարեն Կարապետյանից և ի դեմս Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ն գնում է ռեբրենդինգի:

Կարեն Կարապետյանի իմիջը լիովին բավարար էր կառավարության նոր կազմի պարագայում և միգուցե նաև ՀՀԿ-ում վստահության տարրեր մտցնելու առումով: Իշխանության տեսանկյունից Կարեն Կարապետյանի ընտրությունը ճիշտ է, որովհետև Կարեն Կարապետյանի մասին հիշողությունները, հասարակության որոշակի շերտի դրական վերաբերմունքը և համակրանքը նրա նկատմամբ կարող են ՀՀԿ-ի համար առավելություններ ապահովել:

ՀՀԿ ղեկավարությունը ցանկանում է կուսակցության վերնախավում հեղափոխական սերնդափոխություն իրականացնել, և 2017թ. խորհրդարանական ընտրություններին ներկայանալ նոր և ավելի երիտասարդ դեմքով: Դեռևս 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունը ցանկություն ուներ խորհրդարան չբերել գործարարների, որոնք իրենց միակ պարտքն են համարում խմբակցության ղեկավարի ազդանշանով սեղմել կողմ կամ դեմ կոճակները, բայց բացարձակ անտարբեր են խորհրդարանում քննարկվող հարցերի նկատմամաբ, և չեն կարող որևէ կապակցված միտք արտահայտել դրանց վերաբերյալ:

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է. նոր Սահմանադրությամբ այլևս նախագահական ընտրություններ չեն լինելու, և հետևաբար խնդիր չկա մտածելու, թե ինչպիսին կլինի գործարարների դիրքորոշումն ընտրություններից հետո: Իշխանությունը հիմա էլ ունի այդ մարդկանց աջակցության կարիքը տեղերում, և նրանց ասված է, որ իրենց «քցելու» խնդիր դրված չէ:

Ուղղակի խորհրդարանում պետք է լինեն մարդիկ, որոնք կարող են զբաղվել օրենսդրական աշխատանքով, որոնք ունեն կրթություն և քննարկվող հարցերի վերաբերյալ կարող են սեփական կարծիք արտահայտել ու պաշտպանել իշխանության դիրքորոշումը: Գործարար պատգամավորներին ասվել է, որ եթե իրենք իրենց շրջապատում ունեն այդպիսի մարդիկ, որոնց կարող են գործուղել խորհրդարան, ապա իշխանությունը պատրաստ է քննարկել նաև նրանց թեկնածությունը:

Այլ հարց է, թե որքանով ՀՀԿ այս ռեբրենդինգը ազդեց ՀՀԿ վարկանիշի և հանրության մոտ իշխող քաղաքական ուժի ընկալման վրա: Մի շարք սոցիոլոգիական հարցումները գալիս են ապացուցելու, որ այս «կոսմետիկ» փոփոխությունները էապես չեն ավելացրել ՀՀԿ ռեյտինգը, այն այժմ երկրորդ տեղում է՝ զիջելով «Ծառուկյան» դաշինքին: Հասարակական ռեակցիան, որը ակնկալում էր տեսնել ՀՀԿ-ն իրեն չարդարացրեց:

Փոխվել է իրավիճակը, և հանրությունը այժմ պահանջում է ոչ միայն, և ոչ թե դեմքերի, այլ խորքային և համակարգային փոփոխություններ, սեղանին դրված գործողությունների, քայլերի հստակ ծրագիր: Մինչդեռ օրվա իշխանությունները ամեն կերպ խուսափում են խոստումներ տալ կամ մտնել ծրագրային պայքարի տիրույթ: Հետևաբար, սա է թիվ մեկ պատճառը, որ ՀՀԿ նախընտրական ռիբրենդինգը չի տվել այդքան սպասված արդյունքները…

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան
Ամենադիտված